Այսօր այն հերթական օրերից էր, երբ «Առավոտ երիտասարդականը» անակնկալի բերեց երիտասարդներին իր հարցով: Ոմանք չէին պատասխանում, ոմանք էլ ժպտում էին ու հումորով վերաբերվում: Այսպիսով, «Ի՞նչը փոխվեց». պատասխանում են երիտասարդենրը:
«Ոնց կար այդպես էլ մնացել է, ոչինչ չի փոխվել ու հազիվ թե այս պայմաններում փոխվի», – ասում է 20-ամյա Սոնան:
«Թանկացումներ են, ի՞նչ պետք է փոխվի, – ասում է 26-ամյա Հասմիկը, – եթե նույնիսկ փոխվի էլ, հաստատ ավելի վատ է լինելու»:
18-ամյա Կարինան էլ ուրախ է. «Ես վերջապես գնեցի իմ այդքան սիրելի պլանշետը, կյանքս փոխվեց, լցվեց նորովի, վաղուց էի երազում ունենալ»:
Կարդացեք նաև
«Բա չիմացաք, ամուսնացա, – կատակում է 20-ամյա Արարատը, – ինձ թվում է՝ պարզ է, թե ինչ փոխվեց այս ընթացքում» 🙂
«Թանկացումներ են գնում, ավելին էլ ի՞նչ պետք է փոխվի», – դժգոհում է 25-ամյա Ստյոպան:
27-ամյա Տիրայրն էլ ավելացնում է. «Ամեն օր մենք մի նոր փոփոխության ականատեսն ենք լինում, և ամենավատն այն է, որ այդ բոլոր փոփոխություններն էլ լավ արդյունքի չեն հանգեցնում, իսկ պատճառը մեկն է՝ Կառավարությունը»:
«Մարդիկ օր օրի ավելի են չարանում միմյանց հանդեպ, կորում է հարգանքը, անկեղծությունն ու կամեցողությունը», – կարծում է 20-ամյա Դիանան:
Տիգրանուհի Թասլակյան