Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի երեք նոր անկյուններ բացվեցին Իջևան, Դիլիջան և Ստեփանավան քաղաքներում

Հունիս 11,2013 15:39

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը շարունակում է կարևորել երիտասարդության հնարավորությունների ընդլայնումը մարզերում, և այդ կապակցությամբ ՄԱԿ-ի երեք նոր անկյուններ բացվեցին Իջևան, Դիլիջան և Ստեփանավան քաղաքներում: Այժմ ուսանողները, գիտահետազոտական աշխատանք կատարողները,  պաշտոնական անձինք և լրագրողերը ավելի մեծ հնարավորություն կունենան ծանոթանալու ՄԱԿ-ի արժեքների, համաշխարհային օրակարգի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեության հետ:

ՄԱԿ-ի անկյուններ բացվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում, Դիլիջանի ՀՀ Կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնում և Ստեփանավանի կենտրոնական գրադարանում: Դրանք բացվեցին Հայաստանում ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ջանքերով:

ՄԱԿ ՀՏՎ կողմից ՄԱԿ-ի նորաբաց անկյուններին տրամադրվեց ավելի քան 2,500 միավոր գրականություն Հայաստանում գործող ՄԱԿ-ի գործակալությունների, հիմնադրամների և ծրագրերի կողմից: ՄԱԿ-ի աշխատակիցները կայցելեն ՄԱԿ-ի անկյուններ՝ բոլոր հետաքրքրված անձանց հետ քննարկելու ՄԱԿ-ի հետ կապված տարբեր հարցեր:

ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն նշեց. «Երիտասարդների կարողությունների և հնարավորությունների ընդլայնումը և հասարակության հետ երկխոսությունը մշտապես գտնվում է ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում: Քանի որ ձեր համայնքների ներկայացուցիչները ՄԱԿ-ի բազմաթիվ ծրագրերի ակտիվ մասնակիցներն են, մենք աջակցեցինք ձեր համայնքներում ՄԱԿ-ի անկյուններ բացելու գաղափարին, որպեսզի դուք անմիջական հնարավարություն ունենաք օգտվելու ՄԱԿ-ի վերաբերյալ գրականությունից: Դուք մեր վստահելի գործընկերներն եք ՄԱԿ-ի արժեքների՝ մարդու իրավունքների, ժողովրդավարական կառավարման, խաղաղության և անվտանգության, մարդկային կայուն զարգացման առաջ մղման հարցում: Մենք ուրախ ենք աջակցել ձեզ՝ ձեր գիտելիքների հետագա բարելավման և ՄԱԿ-ի գործունեության մեջ ներգրավվելու հարցում»:

Համայնքների ներկայացուցիչները ողջունեցին համագործակցությունը ՄԱԿ-ի հետ՝ նշելով, որ նմանօրինակ համատեղ ձեռնարկումները ուսանողներին և հասարակությանը հնարավորություն կտան ներգրավվելու ՄԱԿ-ի աշխատանքներում և դառնալու իրենց երկրի իրազեկ և ակտիվ քաղաքացիներ:

4 ՄԱԿ-ի անկյուններ արդեն կան Հայ-Ռուսական  (Սլավոնական համալսարանում), Խաչատուր Աբովյանի Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930