Չի բացառվում, որ գազի սակագնի բարձրացումը թանկացնի քաղաքային տրանսպորտի ուղեվարձը։
«Կախված սակագնից՝գազի և վառելանյութի, չեմ բացառում։ Մինչև սակագինը չլինի և հաշվարկ չկարողանանք մենք կատարել, ես չեմ կարող ասել 150 կդառնա, 110 կդառնա, 120 կդառնա»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տրասպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։
Տրանսպորտի ուղեվարձի թանկացումը սոցիալական բողոքի պատճառ չի հանդիսանա, հուսով է Երևանի քաղաքապետարանի տրասպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը. «Եթե խելամիտ ձևով բարձրացվի, ժողովուրդն էլ կհասկանա, որ եթե տրասպորտն այլ վիճակով աշխատելու հնարավորություն չունենա ուզած-չուզած կարող է և բարձրանա»։
Հենրիկ Նավասարդյանը շտապեց հանգստացնել՝ մետրոյի ուղեվարձը հաստատ չի թանկանալու. «Որովհետև առաջիկա տարում է բարձրացել, մնացածը չեմ կարող ասել, մինչև կոնկրետ հաշվարկներ չտարվի»։
Կարդացեք նաև
Մանրամասները կարդացեք այստեղ: