ՀՖՖ պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ այսօր կայանալիք 2014 թ. աշխարհի գավաթի խաղարկության Դանիա-Հայաստան հանդիպման նախօրեին հրավիրված մամուլի ասուլիսում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայ եւ դանիացի լրագրողներին հայտարարել է, թե Մալթայի հավաքականի հետ հանդիպման արդյունքն արդեն անցյալ է եւ որ դրանից, պարզապես, հարկավոր է հետեւություններ անել: Նա նշել է, որ տղաները պատրաստ են հանդիպմանը եւ ավելացրել, որ Մալթայի հետ խաղի համեմատ մեկնարկային կազմում փոփոխություններ կլինեն: «Դանիայի հավաքականն ուժեղ մրցակից է, սակայն այս հանդիպման ընթացքում ճնշումն ու պատասխանատվությունը ավելի շատ կլինեն տանտերերի վրա, եթե հաշվի առնենք թիմերի տեղերը մրցաշարային աղյուսակում», – եզրափակել է Վարդան Մինասյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` ՀՖՖ-ի