Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչխարների «հալալ մորթ» կբացվի Հայաստանում (Տեսանյութ)

Հունիս 11,2013 15:12

Իրանցիներն ուզում են հայկական ոչխարներին իրենց ձեւով՝ հալալ մորթեն, հետո տանեն

Գյուղատնտեսության նախարարությունը կտրուկ դեմ է Սյունիքի արոտավայրերը հանձնել օտարերկրյա՝ Իրանի անասնապահներին: Այսօր այս մասին «Հայելի» ակումբում ասաց գյուղնախարարության անասնաբուժության եւ անասնաբուծության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը: Նրա վստահեցմամբ՝ նախարարությունը կառավարությանն առաջարկել է այդ արոտավայրերն օգտագործել տեղական անասնագլխաքանակն ավելացնելու համար եւ արդեն «պատրաստի»  ոչխարներն արտահանել Իրան:

Պարոն Հովհաննիսյանի խոսքերով՝ թեեւ հայ արտահանողները նաեւ Վրաստանից էլ են ոչխար ներմուծում, ապա արտահանում Իրան, սակայն իրանցիները գերադասում են հայկական ոչխարները՝ պայմանավորված մեր ոչխարների հասուն ու լավ մսատու լինելով: Տարեկան Հայաստանից արտահանվում է 150 հազար գլուխ ոչխար, սրանից ավելին չի թույլատրվում:

Վարչության պետը նաեւ հավաստեց, որ իրանցիները ցանկություն են հայտնել Հայաստանում ոչխարի սպանդանոց բացել, այսպես ասած՝ «հալալ մորթ», որտեղ, ըստ իրենց ավանդույթների պետք է կատարեն անասունների մորթը: Ինչպես ներկայացրեց պարոն Հովհաննիսյանը՝ նախ մոլլան ներկա պետք է լինի այդ մորթին, անասունի գլուխը մորթվելուց առաջ դեպի արեւելք պետք է լինի: Մորթի արարողության մասին մանրամասները՝  տեսանյութում:

Պարոն Հովհաննիսյանը նաեւ վստահեցրեց, որ կաթնարտադրությունն այս տարի ավելացել է: Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է կաթնամթերքը թանկացել, չէ՞ որ, ըստ արտադրողների, պատճառը կաթի թանկացումն է, վարչության պետը պատասխանեց, որ արտադրողները հիմնականում պատճառաբանում են արտարժույթի փոփոխությամբ եւ հումքերի ներկրմամբ. «Կաթնամթերքը թանկացել է ընդամենը մայիս ամսին, առաջին հերթին՝ տնտեսվարող սուբյեկտները դա բացատրում են արտարժույթի թանկացմամբ. վերամշակող ընկերությունները կաթի փոշին եւ փաթեթավորման պարագաները ձեռք են բերում դրսում արտարժույթով, դրա համար դրամային արտահայտությամբ իրենք ձեռք են բերում ավելի բարձր գնով»: Թանկացման երկրորդ պատճառն, ըստ պարոն Հովհաննիսյանի, այն է, որ տնտեսվարողները դոլարով վարկեր ունեին, եւ քանի որ դոլարը թանկացել է , ուստի ստիպված են ավելի բարձր արժեքով վերադարձնել վարկերը, եւ մյուս հանգամանքը կաթնամթերքի թանկացման՝ կաթի մթերման գների բարձրացումն է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930