Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտից aravot.am-ին տեղեկացրին, որ բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման 2013/2014 թթ. ուսումնական տարվա «Դերասանական արվեստ» մասնագիտության ընդունելության շրջանակներում, ընդունված կարգի համաձայն, կարող են դիմել նաեւ ռուսական կրթություն ունեցող անձիք: Իսկ
ընդունելության քննական շեմը հաղթահարած դիմորդների համապատասխան քանակի դեպքում, կվերաբացվի «Դերասանական արվեստ» մասնագիտության ռուսական կուրսը:
Փաստաթղթերն ընդունվում են հունիսի 25-ից մինչ հուլիսի 2-ը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ