Նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը գտնում է, որ Տարոն Մարգարյանի օրոք աղբահանությունն ու կանաչապատումն ավելի լավ վիճակում են
«Շա~տ, շատ բան է փոխվել, երբ ես նշանակվեցի քաղաքապետ, նույնիսկ հեռախոսներս էին անջատված, լույսերն էին անջատված, բյուջեն զրո էր, պարտքերի մեջ թաղված, որեւէ ծրագրային միջոցառում չէինք իրականացնում, իրավիճակային քաղաքականություն էինք իրականացնում: Իմ օրոք էր, որ սկսվեց քաղաքաշինական ծրագրերի իրականացումը»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե որպես նախկին քաղաքապետ, ինչպե՞ս է գնահատում Տարոն Մարգարյանի աշխատանքը եւ ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունեցել իր ժամանակներից ի վեր, ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Պարոն Նազարյանը եկել էր մասնակցելու վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման արարողությանը: Ըստ նրա, Տարոն Մարգարյանի օրոք աղբահանության, կանաչապատման խնդիրներն ավելի լավ են լուծվում: Պարոն Նազարյանի մեկնաբանությունները` տեսանյութում.
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ