Բուլղարիայում մեկնարկել է «Golden Sands 2013» շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցող 222 շախմատիստներից 49-ը գրոսմայստերի կոչում է կրում:
Հայաստանի ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանը, բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, Ռուսաստանը ներկայացնող միջազգային վարպետ Դավիթ Պառավյանը, ինչպես նաեւ Վալենտին Փանբուկչյանը` Բուլղարիայից, մեկնարկել են հաղթանակով եւ սկզբից եւեթ տեղ զբաղեցրել մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում: Ընդ որում, շնորհիվ անհատական բարձր վարկանիշի, Տիգրանն առաջին տեղում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ