Նախկին քաղաքապետը գտնում է, որ այսօր ավելի կանաչապատ եւ բարետես է Երեւանը:
Aravot.am-ը Երեւանի նախկին քաղաքապետ, Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Երվանդ Զախարյանից հետաքրքրվեց, թե նրա ղեկավարման ժամանակներից ի վեր մայրաքաղաքում ի՞նչ նկատելի փոփոխություններ են եղել: Տարոն Մարգարյանի երդման արարողությանը եկած պարոն Զախարյանն ասաց. «Կանաչապատման աշխատանքներ են կատարվում, ավելի բարետես ու գեղեցկատես է դարձել Երեւանը` քան նախկինում»: Հարցրինք, թե ի՞նչն էր խանգարում, որ նրա պաշտոնավարման տարիներին էլ քաղաքը կանաչապատվեր, նախկին քաղաքապետը պատասխանեց` արվում էր, բայց ոչ բավարար. «Խնդիրը եւ ֆինանսն էր եւ կառավարման մեթոդն էր, որն այսօր բոլորովին այլ է: Այսօր որոշումներ կայացնելու հնարավորությունները բավականին մեծ են համայնքներում»:
Երվանդ Զախարյանի համոզմամբ, Տարոն Մարգարյանը լինելով ավելի երիտասարդ՝ ավելի խոստումնալից է:
Նախկին քաղաքապետի դիտարկումները` տեսանյութում
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ