Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Բերեք կրթական պրոյեկտ՝ դաբրո տանք»

Հունիս 11,2013 14:09

«Ոչ մեկը դեմ չի ներդրումներին: Ո՞վ է ասում՝ դեմ ենք, շատ ուրախ ենք ներդրումների համար: Ես չեմ վստահում Ամերիաբանկին, կարող է մտածում եմ, որ սա փողերի լվացման միջոց է: Լրիվ հիմք ունեմ մտածելու, փորձեք փարատել»,- այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսպես դեմ արտահայտվեց «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում արտոնություն տալու օրինագծին, որը առաջարկել է կառավարությունը:

 

Նրա համոզմամբ՝ ծրագրում պետք է լիներ կրթականը առաջնային. «Չկան չափանիշներ, որով կարող էինք իմանալ կրթական բաղադրիչի մասին: 550-650 մլն դրամ ներդրում են անում, ներդրողներն այդքան լուրջ ծրագրի դեպքում կամ-կամ-ի խնդի՞ր են դրել՝ եթե 3.5 տոկոսը չլինի, ծրագիրը կորչելու է, հա՞: Մի քիչ լուրջ չի: Պետք է ներկայացվի բիզնես պլան, իսկ այստեղ ես չեմ տեսնում կրթական բաղադրիչում բիզնես պլան: ԿԳ նախարարությունը սրա մասին չգիտի՞: ՀՀ-ում 100 հազար ուսանող է սովորում: Բարձրագույն կրթություն ստանալը այսօր դարձել է ցանկության հարց: Ով դիմում է գրում՝ ընդունվում է, որովհետեւ խնդիր է դրված շատ վճարող ունենալ: Սոցիալական այսպիսի լարված վիճակներում 20 հազար վճարովի, 1600 ուսանող անվճար են ընդունվում: Ես ո՞նց հավատամ, որ կրթականն է առաջնայինը: 2 հատ միջազգային քոլեջ ձեր իշխանության տակ փակվեց: 2 հատ այդպիսի քոլեջ ունեինք: Ո՞վ է Մուրադ Ռաֆայելյանի, Մելքոնյանի համար պայքարել, որ չփակվեր, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ փակվեց: Որեւէ մեկդ հիմա չեք համոզի, որ ձեզ համար կարեւորը կրթությունն է: Սեպտեմբերին բարձրացնւմ եք ուսման վճարները: Գազի գինն ավելանում է, գնաճը մեծանում է, սոցիալական լարվածությունն ավելանում է: Ասում եք՝ որ դասախոսների աշխատավարձերը բարձրանա: Ի՛, բա մնացածները խնդիր չունե՞ն, կրթական ծրագի՞ր եք դնում այստեղ: Վերջին գոհարն էլ ասեմ՝ ԿԳ նախարարը հայտարարում է, որ ասպիրանտուրան բանակից խուսափելու միջոց է: Էս ա՞ ձեր ստրատեգիան: Մի խեղաթյուրեք, թե մենք դեմ ենք ներդրումներին: Ո՞վ է ձեզնից ուրիշ բան ուզում, ասում ենք բերեք ծրագիրը: Խելոք մարդկանց անուններ տվեցիք, էդ մարդիկ բիզնես պրոյեկտ չունե՞ն կրթական, չեն կարող չունենալ: Թող կրթական պրոյեկտը բերեն այստեղ հաստատենք, եւ դաբրո տանք»:

ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի խոսքերով՝ «Ինձ համար զավեշտ է: Չեմ իմանում ինչի մասին խոսենք, ամեն ինչին չափ կա: Լավ, հասկացանք, ընդդիմություն-ընդդիմություն, մի հատ ցույց տվեք երկրորդին, որ 550 մլն դոլար փող է բերում, ներդրում է անում էս երկրում, մի հատ ցույց տվեք: Մարդը եկել է, գումար է ներդրում մեր երկրում՝ չտա՞նք արտոնություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930