Երեկ առավոտյան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը չարտերային ուղիղ չվերթով մեկնել է Դանիա եւ ցերեկը ժամանել Կոպենհագեն եւ հանգրվանել Դանիայի մայրաքաղաքի «Հիլթոն Կոպենհագեն Էյրփորթ» հյուրանոցում:
ՀՖՖ մամուլի քարտուղարը ֆեդերացիայի պաշտոնական կայքէջով տեղեկացրել է, որ Հայաստանի ընտրանին երեկոյան՝ 21:00-ին նախախաղային մարզում է անցկացրել Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում (այստեղ է այսօր կայանալու ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության խմբային մրցաշարի հերթական հանդիպումը դաշտի տերերի հետ), որի առաջին 15 րոպեները բաց են եղել լրատվամիջոցների համար, իսկ 22:30-ին կայացել է մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը:
Դանիա-Հայաստան հանդիպումը մեկնարկում է այսօր, Երեւանի ժամանակով 22:15-ին: Վարդան Մինասյանը մրցավայր տարել է հետեւյալ ֆուտբոլիստներին:
Դարպասապահներ. Ռոման Բերեզովսկի, Գեւորգ Կասպարով, Արթուր Հարությունյան:
Պաշտպաններ. Ռոբերտ Արզումանյան, Վալերի Ալեքսանյան, Կամո Հովհաննիսյան, Տարոն Ոսկանյան, Վարազդատ Հարոյան, Արտյոմ Խաչատուրով, Արթուր Ավագյան:
Կիսապաշտպաններ. Կառլեն Մկրտչյան, Դավիթ Մանոյան, Արթուր Եդիգարյան, Արաս Օզբիլիս, Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պիցելի, Գեւորգ Ղազարյան, Նորայր Ասլանյան, Արթուր Յուսպաշյան:
Հարձակվողներ. Էդգար Մանուչարյան, Յուրա Մովսիսյան, Արթուր Սարկիսով, Սարգիս Ադամյան:
Դանիա-Հայաստան խաղից առաջ «B» խմբի մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի:
1. Իտալիա 6 4 2 0 12-4 14
2. Բուլղարիա 6 2 4 0 11-4 10
3. Չեխիա 6 2 3 1 6-4 9
4. Դանիա 5 1 0 4 6-5 6
5. Հայաստան 5 1 0 4 2-8 3
6. Մալթա 6 1 0 5 2-14 3
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` ՀՖՖ-ի
«Առավոտ» օրաթերթ