Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մերուժանի «բուրվառը»

Հունիս 11,2013 14:00

Բանաստեղծ Մերուժանը իր հերթական՝ «Իմ բուրվառից» ժողովածուով է ներկայանում ընթերցողին: Նկատենք, որ դրանց մեծ մասի կազմին զետեղված է նույն կնոջ  լուսանկարը: Այս առիթով բանաստեղծն «Առավոտին» ասաց. «Նրան, ում լուսանկարով են իմ ժողովածուները, այսօր նույն պատվին եմ արժանացնում, համոզված լինելով, որ սերն այնժամ է հիշարժան, երբ նրանում տեղ չունեն հաշվենկատ հարաբերությունները: Սերը խղճի զավակն է, որն առաջնորդվում է բնազդով եւ, հասկանալով՝ դառնում է կրոն կամ պաշտամունք: Իսկ սիրո ներկայացուցիչը՝ սեռական ու բարոյական կարողություններով թագադրված անհատականություն: Թող երիցս օրհնաբանվեն ճակատագրից շոյված կանայք եւ նույնքան սիրվեն անտեսվածները, որոնք ժամանակի բերմամբ մի օր կհասկացվեն…»:

Մերուժանը խոսելով ժողովածուի մասին, նշեց. «Ի մի բերելով տպագրված ու անտիպ քառյակներս, նպատակ ունեմ չորս տողով ներկայացնել մի բանաստեղծական աշխարհ, որտեղ գեղարվեստական պատկերը զուգորդվում է գեղագիտական խոսքի փիլիսոփայական աշխարհընկալմամբ: Ահա թե ինչու այս ժողովածուն վերնագրեցի «Իմ բուրվառից», քանզի այն ամփոփում է ծխացող խնկի բուրմունքը, որի միջոցով տարածվում է Աստծո փառքը երկրի վրա եւ մարդկանց հոգիներում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930