Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այգու հատվածը կվերադարձվի հանրությանը

Հունիս 11,2013 13:40

Այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Սուրենյան փողոցի բնակիչների` Երևանի քաղաքապետարանի և «Մեծ Մհակ» ՍՊԸ դեմ ուղղված քաղաքացիական գործի հերթական նիստը: Նիստի սկզբում քաղաքապետարանի ներկայացուցիչ Վ.Պետրոսյանը հայտարարեց, որ արդեն իսկ կայացվել է սկզբունքային որոշում` «Մեծ Մհակ» ՍՊԸ-ին քաղաքի հողային ռեզերվային ֆոնդից փոխհատուցում տալու և այգու հատվածը հանրությանը վերադարձնելու վերաբերյալ, և ՍՊԸ-ի հետ բանակցությունները մոտ են ավարտին: Քաղաքապետարանի լիազորված անձը նաև նշեց, որ քանի որ հարցը պետք է քննարկվի ավագանու նիստում, իսկ առաջին նիստը տեղի կունենա հուլիսի սկզբին, միջնորդում է մեկ ամսով հետաձգել ողջամիտ` մեկամսյա ժամկետով: Դատավորը, հայցվոր կողմի համաձայնությունը ստանալով, բավարարեց միջնորդությունը: Գործով հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 11-ին, ժամը 12.30-ին:

Հիշեցնենք, որ սույն գործընթացը սկսվել է շուրջ մեկուկես տարի առաջ, երբ Սուրենյան փողոցի մի շարք բնակիչներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Պարոնյանի անվան պուրակի մի հատվածում «Մեծ Մհակ» ՍՊԸ-ի կողմից սկսված կապիտալ շինարարության դեմ` համարելով այն ոտնձգություն հանրային սեփականության հանդեպ: Քաղաքացիական ակտիվ բողոքի դրսևորումներին զուգահեռ` բնակիչները նաև դատական հայց ներկայացրեցին կառուցապատողի և Երևանի քաղաքապետարանի դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930