Գագիկ Բեգլարյանը չի ուզում հիշել Դոմինգոյի հետ կապված հայտնի միջադեպը:
Այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը եկած նախկին քաղաքապետ, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն իրեն անցանկալի հարցեր ուղղող լրագրողներին հորդորեց չկատարել խմբագիրների հանձնարարությունները, որոնք, ըստ պարոն Բեգլարյանի, ուղարկում են պաշտոնյաներից ամեն գնով «պրովոկացիոն պատասխաններ» պոկելու:
«Համով սիրուն բալիկներ եք, ինչո՞ւ եք այդքան հին, մենք շփվում ենք, սովորական, նորմալ, հարցեր եք տալիս, ես պատասխանում եմ, ինչո՞ւ եք ուզում անպայման պրովոկացիա անել», -այսպես պատասխանեց նախարարը, երբ նրան կրկին հիշեցրին օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոյի համերգի ժամանակ կատարված հայտնի միջադեպը, որի արդյունքում ինքը լքեց Երեւանի քաղաքապետի պաշտոնը:
Ճի՞շտ է համարում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականը՝ կատարված հայտնի դեպքերից հետո, պարոն Բեգլարյանն ասաց. «Գիտեք ինչ, յուրաքանչյուր մարդու ճակատագիր իր ձեռքում է, ոնց որոշում է»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ