Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանի «ավանտյուրան» է տեսնում՝ Դիլիջանի դպրոցի ծրագրի տակ

Հունիս 11,2013 13:28

Արտաշես Գեղամյանը անհանգստացավ, որ եթե Ռուբեն Վարդանյանը ԱԺ-ում լիներ՝ կթքեր կգնար:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-ում իր ելույթում դեմ արտահայտվեց Դիլիջանի միջազգային դպրոց ծրագրի շրջանակներում հարկային արտոնություններ տալու օրինագծին: Նա վստահեցրեց, որ այս օրինագիծն ընդունելով՝ մենք մեր պետականության դեմ ենք գնում. «Ծրագիր չկա: Ի՞նչ գիտենք, որ այդ ծրագիրը հնարավոր է կյանքի կոչվի այդ ժամանակահատվածի ընթացքում: Ե՞րբ է ծրագիրն, ի վերջո, ավարտին հասցվելու: Նման արտոնություն տրամադրենք շահույթ հետապնդող կազմակերպությանը՝ նշանակում է՝ մենք մասնակցում ենք կոռուպցիոն բնույթի գործարքի: Ի՞նչ է նշանակում՝ անհատներն են նաեւ աջակցում այդ ծրագրին: Այսօր կան այդ անհատները, վաղը չկան: Ես այդ ծրագրի տակ հասկանում եմ մի ավանտյուրա, որը նախաձեռնել է Սերժ Սարգսյանը»:

Նա հիշեցեց նաեւ Արմենիկում դեղամիջոցի պատմությունը՝ նշելով, որ այս նախաձեռնությունը հանցագործություն է եւ խաբեություն. «Սահմանամերձ գյուղերի բնակիչներին հողի հարկից եւ գույքահարկից ազատելու արտոնություն տալու համար բազմիցս դիմել ենք, ասել եք՝ չէ՛, բոլորը հավասար են: Գյուղացին մեզ ավելի շատ շահույթ է տալիս, քան ինչ-որ գործարար: Մեզ էլ եք ուզում մասնակից դարձնել այս հանցագործությանը: Ես կոչ եմ անում, որ այս օրինագծին բոլորս դեմ քվեարկենք»:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ դժգոհեց, որ չի ներկայացվում, թե ինչ են անելու, որտեղի՞ց է ֆինանսավորվելու այդ դպրոցը, ինչը ազգային անվտանգության խնդիր է: «Այս ձեւը ձեւ չէ»,- ասաց նա՝ առաջարկելով առաջին ընթերցումից հետո հանել այն դրույթները, որոնք սպառիչ արտոնություն են տալիս, դրա փոխարեն գրվի, որ կտրվի արտոնություն, եթե ներկայացվի, թե ինչ է արվելու: Նա նաեւ առաջարկեց լսումներ կազմակերպել կրթության եւ տնտեսական հարցերի շուրջ, հանձնաժողովների մոտեցումները լսել. «Միայն տնտեսական կողմը չպետք է քննարկվի, սա կրթական քաղաքականություն է ի վերջո, լեզվի: Սա լուրջ համակարգային խնդիր է: Ես իմ համաձայնությունը կտամ, եթե իմանամ, թե ինչ եմ ստանալու»

Զարուհի Փոստանջյանը պահանջեց, որ ներկայացվի, թե արտոնության դիմաց ինչ ապրանքներ են գնվելու, երբ, ինչ գնով:

Նրանց հակադարձեց Արտաշես Գեղամյանը, որն իր ելույթում ասաց. «Հարգարժան, շնորհաշատ Ռուբեն Վարդանյանը, եթե լիներ դահլիճում, կթողներ կգնար, կթքեր կհեռանար: Մինչեւ ե՞րբ մենք պետք է անշնորհակալ լինենք: Այստեղ շատերը չգիտեն, թե Դիլիջանում ինչ է կառուցվում»: Նա կոչ արեց ձեւ գտնել՝ ներդրողներին բարոյապես խրախուսելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930