Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ս. Սաֆարյան. «Երևանի խնդիրները լուծելը բիոզուգարաններ դնելը կամ Հանրապետության հրապարակը այլանդակելը չէ» (Տեսանյութ)

Հունիս 11,2013 13:25

«Մեր՝ Երևանի քաղաքապետի երդմնակալությանը չմասնակցելը բողոքի ակցիա է: Ոչ միայն մեզ, այլև մեր քաղաքացիներին չի հետաքրքրում, թե այնտեղ հիմա շամպայն են խմում, թե գինի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության քարտուղար Դավիթ Սանասարյանը:  Երևանի քաղաքապետի երդմնակալության օրը, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը  բարձրաձայնեց Երևանի քաղաքապետարանի ապօրինի աշխատանքից տուժած քաղաքացիներին հուզող խնդիրները և այնպիսիք, որոնք այսօր գոյություն ունեն քաղաքում:

Խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բարձրացրեց մանկապարտեզների գերխիտ խմբերի խնդիրը և փաստեց, որ  արդեն երկու տարի է, ինչ Երևանի թիվ 1 մանկապարտեզը փակված է, իբր թե պիտի վերանորոգվի, բայց որևէ քայլ չի արվում: Կամ Արցախ 14 հասցեում թիվ 56 մանկապարտեզն արդեն սեփականաշնորհվել է:

Խոսվեց նաև տրանսպորտի, շինարարական խնդիրների մասին:

Խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանն էլ անդրադարձավ «ատկատների» հարցին. «Երևանի քաղաքապետարանը զերծ չի եղել ատկատների մեխանիզմներից, դրա մասին խոսում են տարբեր ուսումնասիրություններ: Մենք մտադիր ենք լուրջ ուսումնասիրության առարկա դարձնել այդ հարցը: Մենք ուսումնասիրելու ենք, թե Երևանում գտնվող հաստատություններում ինչպես և ովքեր են գնումները կատարել, և ինչպես է իրացվել Երևանի բյուջեն: Ցավոք, հերթական անգամ տեսանք, որ Երևանում կառավարման պատասխանատվությունը այս կամ այն եղանակով ստանձնած կուսակցությունը շարունակում է անհաղորդ մնալ իրավիճակին և հանրությունն ուղղակի ապշած էր, որ այսքան խնդիրների շարքում քաղաքապետարանը առաջին քայլն է անում Հանրապետության հրապարակի բարեկարգման տեսքով: Սա ցույց է տալիս, որ իշխանությունը բացարձակ կապ չունի ոչ ժողովրդի, և ոչ էլ ժողովրդի խնդիրների հետ: Մեկի համար դա պատմության մեջ մնալու ձգտում է, մյուսի համար՝ հասարակությանը հաճոյանալու: Բայց որևէ մեկը չհասկացավ, որ ինքը կոչված է Երևանի խնդիրները լուծելու համար, և դրանք ամենևին բիոզուգարանները, կամ Հանրապետության հրապարակը այլանդակելու գործընթացը չէ»:

Լրագրողներին հետաքրքրեց՝ ուսումնասիրությունների արդյունքում փորձ է արվելու նաև պատասխան տալ այն հարցին, թե որտեղի՞ց Տարոն Մարգարյանին այդ վեց միլիոնը: Ա. Բախշյանը նշեց. «Այդ քննության ամբողջ նպատակը նաև դա է

լինելու»: Նա նաև հավելեց, որ «Բարև Երևանը» պատրաստվում է Հանրապետության հրապարակի հետ կապված մրցույթի օրինականությունը պարզել: Եվ եթե պետք լինի, չի բացառվում, որ այս հարցին լուծում տալու համար տեղական հանրաքվե անցկացվի: Սակայն խմբակցության անդամները մտահոգություն հայտնեցին, որ հանրաքվեի պահանջ ներկայացնելու իրավունք կա, բայց կարգը դեռ չկա:

Խմբակցության անդամ, ԺՈՒԿ անդամ Արթուր Գասպարյանն էլ նշեց. «Երևանի օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված է, որ եթե ավագանու անդամը վայր է դնում իր մանդատը, այդ տեղը հասնում է այդ կուսակցության համամասնական ցուցակի հաջորդ անդամին: Այնտեղ գրված չէ կուսակցությունների դաշինքի մասին»: Դառնալով Երևանում կաշառակերության խնդիրներին՝ Ա. Գասպարյանը նշեց. «Կաշառակերության ութսուն տոկոսը սկսվել է Երվանդ Զախարյանի քաղաքապետության օրոք և շարունակվում է մինչ օրս: Լավ ենք հիշում Հյուսիսային պողոտան, իրենց տներից դուրս շպրտված քաղաքացիներին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930