Կապանում վերջին օրերին շրջանառվող լուրերի համաձայն՝ Սյունիքի մարզպետի պաշտոնի նոր հավակնորդ է հայտվել; Մեզ հասած տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետի պաշտոնի համար պայքարում է ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը, ով այս օրերին նույնիսկ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ, մայրաքաղաքում հանդիպումներ ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ; Սակայն պարոն Պետրոսյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում հերքեց այդ տեղեկատվությունը: «Նման բան չկա, ես մարզպետի պաշտոնի համար չեմ պայքարում, նման բան չի էլ կարող լինել, առաջին անգամ եմ լսում դրա մասին»,-«Առավոտին» փոխանցեց բնապահպանական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը;
Իսկ մեր հավաստի աղբյուրները, այնուամենայնիվ, հաստատում են շրջանառվող տեղեկատվությունը;
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Ցավալի է, երբ մամուլում կամ համացանցում «շրջանառվում են» այսպիսի «լուրեր»: Կարծում եմ՝ այս լուրերի հեղինակները հենց իրենք այդ մարդիկ են, որոնք օգտվելով առիթից նման տեղեկատվություն են տարածում՝ իրենց արժեքը բարձրացնելու համար կամ սա անում են այլ մարդիկ՝ տվյալ անձնավորությանը հետագայում հարվածի տակ դնելու համար:
Լավագույն մարզպետացուներին նախ և առաջ կարելի է փնտրել հենց մարզպետարաններում և ոչ թե այլ հիմնարկներում…
Իմ կարծիքով շատ լավ կլինի, եթե Սյունիքի մարզպետ նշանակեն հենց Լևոն Պետրոսյանին, քանզի Սյունիք աշխարհը հարուստ է իր բնությամբ, իսկ մինչ այժմ ոչ ոք չեր էլ փորձում մտածել պահպանել մեր հարստությունը, մեր անտառները, մեր այս գողտրիկ անկյունը և առանձնահատկությունները, բացի այդ պարոն Պետրոսյանը շատ պարկեշտ, արդար և խելացի մարդ է… Կարծում եմ այդպիսի փոփոխությունից մենք միայն կշահենք: Մնում է հույսով սպասենք…
Մենք Սյունեցիներս հարգում և վստահում ենք Լևոն Պետրոսյանին, պարոն Պետրոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելը կլինի մեր մարզի, մեր ժողովուրդի, մեր երեխաների կյանքը բարելավելու, կայունացնելու, մենք վստահ ենք, որ պարոն Պետրոսըանը գիտե թէ ինչպես կարող է վերականգնել մեր մարզի հոգին, կյանքը:
լավ շատ լավ կլիներ եթե այս ինֆորմացիան հավաստի լիներ.նման հիանալի մարդը,բարոյական բոլոր նորմերով,հարգանք վայելող,բոլորի կողմից սիրված կարծում եմ մարզի իսկական արաջնորդ կլիներ.նրա ընտրվելը փայլուն ապագայի երաշխիք է.