Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին վարչապետը` նախկին վարչապետի առաջարկի մասին. «Ինչքան շատ փող տան` այնքան քիչ կգնահատվի»

Հունիս 11,2013 13:08

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն օրենքի նախագիծ էր ներկայացրել`«Գյուղատնտեսական արտադրության վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման մասին»: Երեկ խորհրդարանն այն մերժեց:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ տվյալ գործընթացի կյանքի կոչումն իր մեջ հսկայական կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: «Դուք պատկերացնո՞ւմ եք, հարկային մարմինները մտնելու են եւ չափեն-կշռեն, օրինակ, խաղողի մթերումից հետո մնացորդները: Ինչքան շատ փող տան` այնքան քիչ կգնահատվի: Ո՞վ է դա անողը, ո՞վ է վերահսկողը: Ինքը` մթերողը, դրանում շահագրգռված չէ, հարկային մարմինները շահագրգիռ չեն: Բացի այդ, դա տեխնիկապես էլ անիրականանալի է. ո՞վ պետք է կշռի, ո՞վ պետք է տեսակավորի»,- հարցեր է ուղղում Խոսրով Հարությունյանը` հավելելով, որ հանձնաժողովում քննարկումների ժամանակ կոնյակագործները նաեւ նշել են, որ տարբեր խաղողի տեսակների մնացորդները տարբեր նորմատիվներ ունեն:
Խոսրով Հարությունյանն մնացորդները չափելու միտքը տեսականում հետաքրքիր է համարում, բայց գործնականում անիրագործելի եւ կարծում է, որ գյուղատնտեսությանմբ զբաղվող հարկային մարմիններն ուրախությամբ կողմ կլինեին այդ նախագծին: «Բարի ցանկություններով սալապատված է նաեւ դժոխքի ճանապարհը»,- կարծում է Խոսրով Հարությունյանն ու հավելում, որ ստվերային տնտեսության դեմ պայքարի ավելի դյուրին մեխանիզմներ կարելի է փնտրել: Ավելին, գտնում է, որ դրանք կան:
Իր վերաբերմունքը ՀՀԿ-ական պատգամավոր նախկին վարչապետը բացարձակապես չի պայմանավորում նրանով, որ նախագծի հեղինակը ՀԱԿ պատգամավոր նախկին վարչապետն է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930