Մհեր Սեդրակյանին քաղաքապետի աթոռը չի գրավում:
Այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու եկած ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանից Aravot.am-ը հետաքրքրվեց` եթե Մհեր Սեդրակյանը լիներ Երեւանի քաղաքապետ, ի՞նչ կփոխեր մայրաքաղաքում: Հարցին պատգամավորը Սեդրակյանը պատասխանեց. «Ես չեմ լինի քաղաքապետ»:
Լրագրողներից մեկի այն հարցին էլ, թե` ո՞րն է լինելու նրա` Երեանի ավագանու անդամ դարձած որդու առաջին քայլը՝ որպես ավագանու անդամ, Մհեր Սեդրակյանն ասաց, որ չգիտի: Կողքի աթոռը զբաղեցրած գեներալ Մանվել Գրիգորյանը միջամտեց. «Իրա տղուց հարցրեք»: Հարցին էլ, թե ի՞նչ կփոխեր Երեւանում, պարոն Սեդրակյանը պատասխանեց. «Միշտ փոխելու բան լինում ա, բռնած քաղաքապետից, պաշտոնյաներց, փոփոխություն մենք միշտ սիրում ենք, մեզ հաճելի ա փոփոխությունը»: Քաղաքի տեսքին վերաբերող հարցին էլ պարոն Սեդրակյանն արձագանքեց. «Տեսքը, պիտի մի քիչ տեսքով լինի եւ քաղաքապետը եւ յուրաքանչյուր պաշտոնյա»:
Պարոն Սեդրակյանի հետ զրույցը` տեսանյութում
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ