Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեր անունով ինչո՞ւ չեն գրանցում հարստություններ եւ ինչո՞ւ փոխանցումներ չեն անում»

Հունիս 11,2013 12:45

Ինչպես հայտնի է, «Հետք»–ը անդրադարձել էր գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հարցին։ Ըստ հետաքննող լրատվամիջոցի կատարած ուսումնասիրության արդյունքների՝ գործարարի ունեզրկումն ուղղակի առնչություն ունի Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության հետ, որի բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը։ Այս հրապարակման կապակցությամբ վարչապետն արդեն դիմել է դատախազություն՝ պահանջելով պարզել, թե ով է իր անունով օֆշորային կազմակերպություն գրանցել։

«Չորրորդ ինքնիշխանությունն» այս թեմայով զրուցել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ.

– Այն հանգամանքը, որ վարչապետը դիմում է դատախազություն պահանջով՝ պարզեր թե ո՞վ է իր անունից գրանցել կազմակերպություն, դա արդեն կասկած չի՞ հարուցում։

– Այսինքն, ինքն ինչ է ասում, ասում է՝ «հա, կարող է իմ անունից է, բայց ես կապ չունեմ դրա հետ»։ Իհարկե դա մի քիչ անհասկանալի  է։ Մեր անունով ինչո՞ւ չեն գրանցում հարստություններ եւ փոխանցումներ չեն  անում։  Բայց  ինքը,  ինչ-որ դավադրության  տեսությունից   ելնելով, ուզում է գործը  այդ ուղղությամբ  զարգացնել։

– Վերջին հաշվով կա գործարար, որը հայտարարում է, որ իրեն ունեզրկել են

Նավասարդ Կճոյանը, Տիգրան Սարգսյանն ու Աշոտ Սուքիասյանը։

– Ամբողջ խնդիրը հետեւյալում է. հայտարարելը մի  բան է, իրավական  հետապնդումով ամբողջական քննություն անելը եւ բացահայտելը՝ մեկ այլ բան։ Մենք այդ մասը չունենք, դրա համար այդ առիթից բոլորն օգտվում են։ Ասում է՝ «նա այն է ասում, ես էլ սա եմ ասում»:

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ ինքնիշխանություն»  թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Պարզապես մարդ says:

    Գոհար ջան կարողա գնանք ազգանուններս փոխենք սարգսյան դնենք հանկարծ մարդեսելի պատահական մեր անունովել բացեն հաշշշշշիվներ?
    Տո ասա մեզ եդքան բախտ ու գելի ջիգյար որտեղից որ տենց բան անեն, մեր հալալ քրտինքով աշխատած աշխատավարձները չեն տալիս ինչ մնաց որ, “լեվի” փող փոխանցեն…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930