Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Զ. Սարգսյան. «Բոլոր խոսքերն արդեն ասված են՝ լավ կամ վատ. գործել է պետք»

Հունիս 11,2013 12:42

«Իրատես de facto»-ի հյուրն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը:

 – 2008-ը ավարտվեց մարտի 1-ով, 2013-ին բարևեցին–հեռացան, 2018-ին հնարավո՞ր է, որ փակ շրջանակից դուրս գանք։

– 2008-ի ընդդիմադիր առաջնորդներին մեղադրում են, որ մարդկանց տարան կրակի բերան, 2013-ի ընդդիմադիր առաջնորդին մեղադրում են, որ առճակատման չգնաց, ո՞րն է լուծումը։ Եթե հստակ է, որ գործող իշխանությունն ինքն իրեն ավելի է սիրում, քան երկիրը, մտադիր չէ ոչինչ փոխել, միակ միջոցը հասարակական լայն զանգվածների փողոց դուրս գալն է դառնում։ Եվ դա, ի տարբերություն նախորդ ընտրությունների, պետք է արվի ոչ թե հետընտրական փուլում, երբ ամբողջ աշխարհը հորդորում է ընդդիմությանը դատական ճանապարհով լուծել խնդիրը, այլ նախընտրական։ Ընդդիմությունը պետք է ճիշտ ախտորոշի իրավիճակը և հստակ ներկայացնի բուժման ճանապարհներն ու լուծումները։ Ամենակարևորը այս պարագայում քաղաքական կամքն է, բոլոր խոսքերն արդեն ասված են՝ լավ կամ վատ. գործել է պետք։

– Քաղաքական էլիտայի փոփոխության անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։

– 21-րդ դարը քաղաքականությամբ զբաղվելու նոր մեխանիզմներ չի ստեղծել։ Քաղաքականությունը գործընթաց է, հարափոփոխ գործընթաց, քաղաքական դեմքերն էլ ժամանակի մեջ փոխվում են։ Բայց միանգամից ոչինչ չի լինում: Ճանապարհ պիտի անցնես, պայքարի փորձ պիտի ունենաս, դու պիտի ճանաչես, քեզ պիտի ճանաչեն: Քաղաքական դաշտի փոփոխությունը պիտի որոնել ոչ թե անհատների, այլ ստեղծված իրավիճակներից դուրս գալու առաջարկվող  լուծումների մեջ: Նոր գաղափարների, հին հարցերի նոր լուծումների: Խնդիրը ոչ թե էլիտայի փոփոխությունն է, այլ գործընթացների ծրագրումը եւ իրագործումը:

Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930