Վերընտրված քաղաքապետը խոստացավ կատարել ավագանու որոշումները:
Քիչ առաջ Երեւանի քաղաքապետարանում Տարոն Մարգարյանը երդվեց հավատարիմ լինել ՀՀ Սահմանադրությանը, պահպանել օրենքներն ու ավագանու որոշումները, ազնվորեն կատարել Երեւանի քաղաքապետի լիազորությունները: Նորընտիր քաղաքապետն իր երդման արարողության ժամանակ պարտավորվեց հոգ տանել երեւանցիների համար, պաշտպանել համայնքի սեփականությունը, նպաստել երեւանցիների հոգեւոր եւ նյութական վերելքին:
Տարոն Մարգարյանի խոստումները` տեսանյութում:
Երդման արարողությունից հետո լանջաշղթան Տարոն Մարգարյանին հանձնեց Երեւանի ավագանու անդամ, արվեստագետ Մարտին Վարդազարյանը: Արքեպիսկոպոս Նավասրադ Կճոյանը հիշեց Տրաոն Մարգարյանի առաջին երդմնակալության արարողությունը, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Տարոն Մարգարյանին հորդորել էր «Տարոն, հուսախաբ չանես»: Արքեպիսկոպոսի համոզմամբ. «Մշակը իր վարձքին արժանի է»:
Կարդացեք նաև
Նավասարդ Կճոյանի խոսքերով. «Կանաչապսակ քաղաքի տեսլականով հարստացրեցիք Երեւանի ներկա կենսագրությունը: Ձեր վերընտրությունը մեզ պարգեւեց մի նոր հույս»: Կճոյանի մաղթանքների շարունակությունը` տեսանյութում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վերընտրված քաղաքապետին հորդորելով տեր կանգնել երեւանցիներին, հիշեց, թե անցած տարիներին ինչպես էին մայրաքաղաքի բակերը «բռնագրավված» մեծահարուստների կողմից ավտոտնակներով, սակայն Տարոն Մարգարյանն, ըստ նախագահի, կարողացավ այդ մարդկանց «հախից գալ» եւ բակերը վերադարձնել երեւանցիներին: Նախագահի վստահեցմամբ՝ այսօր մայրաքաղաքում անբարեկարգ բակ չկա: Սերժ Սարգսյանի ելույթն առավել մանրամասն` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ