Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստամբուլում աչքը կամ ականջը կորցրած շուրջ 4500 վիրավոր կա»

Հունիս 11,2013 12:15

Թուրք լրագրող Ա. Գենչի բացառիկ հարցազրույցը «168 ժամ» թերթին

– Կարո՞ղ եք մեզ տեղեկացնել, թե ո՞րն էր հասարակական ընդվզման իրական պատճառը։

– Հավանաբար արդեն լսել եք, որ Կառավարությունն ուզում է Թաքսիմում հայտնի Գեզի այգու վայրը փոխել։ Պլանավորում են «AVM» (առևտրի  կենտրոն)  և  ռեզիդենցիա  կոչվող հյուրանոցի տեսակ կառուցել։ Եվ, հավանաբար, կրկին տեղյակ եք, որ նախքան այգի լինելը «Թաքսիմ  Քըշլաս»  կոչվող զինվորական կառույցն է եղել, իսկ դրանից առաջ տարածքում՝ Սուրբ Հակոբ գերեզմանատունն է եղել… 1551–1939թթ.   ընթացքում   սուլթանի   կողմից հատկացված այդ տարածքում գերեզմանատուն  է  ստեղծվել։   Այժմ   իրենց  նախագիծը կյանքի կոչելու համար պետք է հատեն 600-ից ավելի ծառ։ Դա անթույլատրելի է, հետևաբար՝ քաղաքացիական   նախաձեռնություններից  և քաղաքը սիրողներից կազմված «Թաքսիմ Գեզի Պլատֆորմ» կազմակերպությունն անցավ պաշտպանության։   Շուրջ   մեկուկես   տարի ամեն օր ստորագրություններ էին հավաքվում, ցույցեր  էին  տեղի  ունենում  և հետևում  էին օրենքի ճանապարհին։ Սակայն այս շարժումն այնքան ընդլայնվեց, որ դրան միացավ ամբողջ քաղաքի բնակչությունն ու ընդդիմության մի լայն զանգված։ Այժմ արդեն հասարակական պահանջը ոչ միայն ծառահատման դեմ է, այլև՝ իշխանությունների, քանի որ կառուցապատումն առիթ հանդիսացավ, որ հասարակությունը զարթնի  և իշխանությունների  դեմ դուրս գա։ Իշխանությունների համար այս բողոքի ալիքի ամենավտանգավոր կորիզը ապաքաղաքական երիտասարդությունն է, որը մարտական է տրամադրված։

– Գրեթե մեկ շաբաթից ավելի է անցել այդ շարժման մեկնարկից։ Այսօր ի՞նչ իրավիճակ է Ստամբուլում։

– Այսօր արդեն 13-րդ օրն է։ Եվ հենց այս ժամերին էլ (ինչպես նաև նախորդող օրերին) մոտ մեկ միլիոնի հասնող բազմություն Թաքսիմում ցույց է անում։ Այսօրվա իրավիճակը այսպես կարելի է բնութագրել՝ ժողովուրդը Կառավարությունից և վարվող ներքին, արտաքին քաղաքականությունից դժգոհ է, և առանց աչք փակելու՝ ուզում է դա ցույց տալ։ Առանց կանխատեսելու, թե ինչ կլինի առաջիկայում հասարակությունը խստագույնս պահանջ է դրել՝ երկու շաբաթ ժամանակ է տվել Կառավարությանը՝ ետ կանգնելու իր պարտադրած որոշումներից։ Պետք է նշեմ, որ այստեղ ընդդիմությունը շատ մասնատված է:

Զրուցեց Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930