Հունիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ այցելել էր Տավուշի մարզի Նոյեմբերյանի զորամաս։ Այս ընտրությունը պատահական չէր։ Մայիսի 15-ին զորամասում երկու զինծառայողների միջեւ վիճաբանություն էր տեղի ունեցել, ինչի հետեւանքով ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Խաչատրյանը կրակել էր շարքային Լյուքս Ստեփանյանի ուղղությամբ, որի արդյունքում վերջինս գլխի շրջունում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել էր: Թեեւ զորամասի մի շարք պաշտոնատար անձինք ազատվել են պաշտոնից, սակայն զորամասի հրամանատարը մինչ օրս պաշտոնանկ չի արվել։ Ինչո՞ւ։ Այս եւ այլ խնդիրների շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ»–ը զրուցեց Սեյրան Օհանյանի հետ։
– Ի՞նչ կասեք ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշալույս Փայտյանի մասին, նա էլ չարաշահումների համար բանակից ազատվեց։
– Նա մեր մարտական ընկերն է, մեր զինված ուժերի ամենաբանիմաց, գրագետ գեներալներից մեկն է, մեր տարածաշրջանի համար շատ խնդիրներ է իրականացրել։ Սակայն իր սխալի համար պաշտոնից ազատվել է։
– Ի՞նչ սխալ։
Կարդացեք նաև
– Դե մի սխալի համար։
Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: