Ազգային ժողովում հաճախ են գործում «հեշտ է շռայլ լինել, երբ ուրիշի փողերն ես ծախսում» սկզբունքով։ Այստեղ արտասահմանյան գործուղումների ավիատոմսեր գնելիս հարկատուների փողերով գնում են ամենաթանկ տոմսերը։
Ուսումնասիրենք ավիատոմսերի մի քանի պատվեր՝ ԱԺ-ից։
Այսպես, մայիսի 22-30-ը ԱԺ պատգամավորներից մեկի՝ Երեւանից Տալին, այնտեղից Բրյուսել մեկնելու եւ Երեւան վերադառնալու ավիատոմսն (երթուղին՝ Երեւան– Պետերբուրգ-Տալին-Կոպենհագեն-Բրյուսել-Վիենա-Երեւան) արժեցել է 1 միլիոն 133 հազար դրամ։ Մայիսի 27-ից 30-ը տեղի ունեցած Երեւան-Մոսկվա-Երեւան չվերթի 1 տոմսը ԱԺ աշխատակազմը գնել է 306 հազար դրամով, այնինչ նույն տոմսի իրական արժեքն է մոտ 210 հազար դրամ։ Եվ, եթե հաշվի առնենք, որ այդ օրը ԱԺ-ից ՌԴ է գործուղվել 11 ներկայացուցիչ, ստացվում է, որ անհարկի շռայլվել է ավելի քան մեկ միլիոն դրամ։ Երեւան-Փարիզ-Երեւան չվերթի գինը, որ վճարել է ԱԺ-ն՝ 624 հազար
դրամ, ամենաթանկերից է, որ առաջարկում է, ասենք, «ԷյրՖրանսը»։ Ավելի ցածր գին են պահանջում «Բելավիան», իսկ «Աէրոֆլոտը» եւ «Տրանսաէրոն» չվերթն իրականացնում են ավելի համեստ՝ 307 հազար դրամով։ Միգուցե վերջին ընկերությունների տրվող ճաշն է քիչ, բազկաթոռներն են անհարմար, կամ բորտուղեկցորդուհիները միջազգային ստանդարտի կառուցվածք չունեն, որ մեր խորհրդարանականները նախընտրում են մոտ երկու անգամ թանկ տոմսով ճանապարհորդել։ Նրանցից մեկի համար 709 հազար դրամ է վճարվել՝ Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթ մեկնելու տոմսի համար, երեւի «դարավոր հարաբերությունների» ամրապնդման համար։ Հայ-էկվադորական «զգայուն բարեկամության» զարգացման համար 2013թ. մարտի 22-ին մեկ հոգի մեկնել է Էկվադորի մայրաքաղաք Կիտո, ավիատոմսի արժեքը՝ 1 միլիոն 400 հազար դրամ։ Մեր պատվիրակը մեկ շաբաթ մնացել է Էկվադորում։ Այս «պատմական» ուղեւորությունների մասին պաշտոնական լրահոսում ոչ մի տող չգտանք։
Կարդացեք նաև
Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: