Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ինքս հակված եմ հակառակ կարծիքին…». ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանի հայտարարությունը

Հունիս 11,2013 11:55

Վերջին օրերին հերթական հակահայ նախաձեռնությունով հանդես եկավ ադրբեջանական ղեկավարությունը, որով  հայտարարեց, որ Ադրբեջանի կառավարությունը պատրաստվում  է  դատական  հայց  ներկայացնել Արդարադատության Միջազգային Դատարան Հայաստանի   դեմ,  որպեսզի  վերջինս փոխհատուցի «ադրբեջանական տարածքների  օկուպացման  և հետևանքների վերացման»  համար:

Նման հայտարարություն է արել Ադրբեջանի փոխվարչապետը, և նշել, որ  միջազգային փորձագետներն  արդեն կատարել են անհրաժեշտ ստուգումները, և ներկա պահին որոշում են վնասի չափը,  իսկ ըստ  նախնական  հաշվարկների,  հասցված  ենթադրյալ վնասի չափը գերազանցում է 300 միլիարդ դոլարը, և նախաձեռնել են նաև, որպեսզի վնասի չափերի որոշման գործընթացին մասնակցի Միջազգային գնահատողների ասոցիացիան:

Չնայած այն հանգամանքին, որ  հայկական կողմի որոշ ներկայացուցիչներ  ցավագին  են ընդունել ալիևյան «փոխհատուցման նախաձեռնությունը», ինքս հակված եմ հակառակ կարծիքին. կարելի է առիթը օգտագործել և Միջազգային դատարան հակընդդեմ  հայց ներկայացնել ադրբեջանական կառավարությունների կողմից հայերի (ինչպես նաև թալիշների, լեզգիների, թաթերի և այլ ազգային փոքրամասնությունների) հանդեպ երկար տարիներ իրականացված ցեղասպանության փաստերի առթիվ:

Միջազգային Դատարանում նմանատիպ հարցի լսումները առիթ կտան միջազգային հանրությանը   ներկայացնել  ազգային ատելություն, անհանդուրժողականություն քարոզող  ներկայիս հանցագործ ադրբեջանական կառավարության  մարդկության հանդեպ կատարած հանցագրոծությունների շարանը,  որին  էլ  մաս  է կազմում մշակութային  արժեքների համակարգված ոչնչացումը տիպիկ մշակութային ցեղասպանության իրականացման սցենարով`արդյունքում ունենալով սաֆարովյան սադիստական դրսևորումներ և տասնյակ հազարավոր հայկական խաչքարերի, եկեղեցիների և այլ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման փաստեր:

Իսկ այս ամենի մեջ զավեշտալին նա է, որ հարևան պետության`Հայաստանի հանդեպ Ադրբեջանի կողմից սանձազերծած  չհայտարարված պատերազմը և հետագայում ծնկաչոք խնդրանքով մինչ օրս գործող զինադադարի առկայությունը հիմք են հանդիսանում պարտվող երկրից կոնտրիբուցիա  և փոխհատուցում պահանջելու համար հասցված վնասների դիմաց: Այս ամենին եթե գումարենք Ադրբեջանի և նրա արյունակից գործընկեր մեկ այլ պետության` թուրքական միջազգային հանցագործ կառավարության Հայաստանի հանդեպ արդեն երկու տասնյակ տարի տևող համատեղ կազմակերպած տնտեսական շրջափակումը, ապա պատկերը կամբողջանա:

Ներկայացվածի հիման վրա պարզ է դառնում ալիևյան ցինիկ քաղաքականության այս դրսևորման անհեթեթությունը` Հայասատանի նկատմամամբ ֆինանսական նկրտումներ ունենալու և ցնորական պահանջներ ներկայացնելու վերոհիշյալ փաստը:

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահության անունից հավաստիացնում եմ, որ մեր հետագա քննարկումների և գործողությունների թեմա է եղել և հանդիսանալու է Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետություններին մատուցված  վնասների փոխհատուցման գործընթաց սկսելը  միջազգային  ատյաններում և  հարցի  հետապնդումը  մինչ  արդարության հաղթանակ:

 

 

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930