Մախաչկալայի «Անժի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, դաղստանցի միլիարդատեր Սուլեյման Քերիմովը, որի կարողությունը գնահատվում է $7,8 միլիարդ, սիրում է շքեղ ապրել:
Քերիմովը նաեւ սպորտի մեծ սիրահար է եւ ոչինչ չի խնայում այդ ոլորտում իր թիմակիցների համար:
Նա ունի անձնական երկու նավ` «Ice»-ն (նկարում) եւ «Millenium»-ը, երկու օդանավ՝ «Boeing Business Jet 730-700» (նկարում) եւ «Gulfstream»:
Երբ նա սկսեց աստղաբաշխական աշխատավարձերով «Անժի» հրավիրել համաշխարհային ֆուտբոլի գերաստղերին, առաջիններից մեկը արձագանքեց Մադրիդի «Ռեալի» եւ Բրազիլիայի հավաքականի պաշտպան, լեգենդար Ռոբերտո Կարլոսը, որին Քերիմովը նվիրել է 2 միլիոն եվրո արժողությամբ «Bugatti Veyron» մակնիշի (նկարում) ավտոմեքենա: Միլիարդատերը նաեւ Կարլոսի համար Մոսկվայում շքեղ բնակարան է գնել: Մոսկվայում բրազիլացուն այցելելու հնարավորություն չստացած արեւմտյան լրագրողների փոխանցմամբ, բարձրահարկ այդ էլիտար շենքում Ռոբերտո Կարլոսի տունն ունի ամեն ինչ, ընդհուպ՝ մինչեւ լողավազան, մարզադահլիճ, այգի եւ այլն:
Քանի որ «Անժին» հաճախ մրցակից թիմերին ընդունում է Ռուսաստանի մայրաքաղաքում, ակումբի սեփականատերը որոշել է իր ֆուտբոլիստների համար Մոսկվայում սպիտակ քարով շքեղ հյուրանոց կառուցել՝ իր բոլոր հարմարություններով, որտեղ սպասարկման գինը տարեկան կկազմի $1,8 միլիոն: Իսկ ֆուտբոլիստներից պահանջվում է միայն խաղալ եւ հաղթել:
Սուլեյման Քերիմովը նաեւ Ռուսաստանի սիրողական ըմբշամարտի ֆեդերացիայի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Նրա նախաձեռնությամբ Լոնդոնի օլիմպիական խաղերում չեմպիոնի կոչում նվաճած յուրաքանչյուր ըմբիշ, պետականորեն նախատեսվածից բացի, պարգեւատրվել նաեւ $ 500 հազար: