Լրահոս
Օրվա լրահոսը

Հովունու «ստաժավոր» գյուղապետի ձերբակալությունը անակնկալի է բերել մարզպետարանցիներին

Հունիս 11,2013 11:07

Ինչպես հայտնի է, մի քանի օր  առաջ  մոտ 10 միլիոն դրամ  յուրացում կատարելու մեղադրանքով  ձերբակալվել է   Շիրակի մարզի Հովունի գյուղի 17 տարվա գյուղապետ Թելման Միրիջանյանը: Նա, ըստ քրեական գործի,   բնակիչներից 3 մլն 200 հազար դրամի  հողահարկ  է գանձել, սակայն այն գյուղապետարանի բյուջե չի մուտքագրել, ավելին,  կեղծ փաստաթղթերի միջոցով գյուղապետարանի դրամարկղից ելքագրել ու յուրացրել է  6մլն 200 հազար դրամ:  Նշենք սակայն, որ համագյուղացիները պնդում էին, որ նա տանը ոչինչ չունի ու իրենց համար անհայտ է, թե ի՞նչ է արել այդ գումարը գյուղապետը: Գյուղացիներից շատերը նաև ասում էին` եթե Թելման Միրիջանյանը վատ մարդ ու գյուղապետ լիներ, ապա 17 տարի շարունակ չէր ընտրվի իրենց կողմից:

Aravot.am-ի հետ զրույցում 17 տարվա գյուղապետի յուրացումների  մասին իր զարմանքը հայտնեց նաև  Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանը: «Մեզ համար իրոք անակնկալ էր, թերևս  հնարավոր է , բայց էլի եմ ասում,  ուղղակի  ապշեցուցիչ է, որովհետևս ահռելի  գումարի մասին է խոսքը: Մինչև քննչական մարմինը մեզ պաշտոնական գրություն չուղարկի, չեմ կարողանա գաղափար կազմել, թե ի՞նչ է յուրացրել գյուղապետը, էնտեղ միայն հող կա, հողահարկ պիտի գանձած լինի, օբյեկտներ էլ չկան, որ ասեմ գույքահարկ գանձի կամ վարձակալությամբ տա ու գումարներ յուրացնի»,- ասաց մարզպետարանի պաշտոնյան:

Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է գյուղի եկամտահարկը հավաքել գյուղապետը, Շիրակի մարզպետարանը գո՞հ է նրա աշխատանքից, մարզպետարանի պաշտոնյան ասաց. «Դուք չգիտե՞ք, որ նրանք, ովքեր վատ են աշխատում, մենք սեղմում ենք, ստիպում ենք, որ աշխատի: Նրան էլ, այսպես ասած, դեմ ենք տվել պատին ու Հովունու բյուջեի կատարողականը հասել է  60-70%-ի: Նա սուսիկ-փուսիկ անձ է, ոնչնով  չի սիրել երևալ, երևի ինքը խնդիրներ է  ունեցել օրգանների հետ, իսկ մենք հիշեցրել ենք, որ սա է քո գործը,  ու հիմա հանկարծ իմանում ես, որ նման կարգի յուրացում է  կատարել …»,- մի տեսակ կասկածամտորեն ասաց տարածքային վարչության պետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930