ՀԱՕԿ-ը, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան եւ «Առավոտ» օրաթերթը լրատվամիջոցներին հրավիրում են մասնակցելու համատեղ կազմակերպած ԶԼՄ-ների միջեւ 1-ին սպարտակիադայի ծրագրով երկրորդ փուլին:
Հունիսի 30-ին «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում կմեկնարկի սեղանի թենիսի մրցաշարը:
Մարզաձեւերի ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով դրանց շարժողական բնույթը, մատչելիությունը, մասսայականությունը, կիրառական նշանակությունը եւ նպատակ ունի մասսայական սպորտը, առողջ ապրելակերպը եւ օլիմպիզմի գաղափարները տարածել նաեւ լրատվական դաշտում:
Մասնակցել ցանկացող ԶԼՄ-ները մինչեւ հունիսի 28-ը ներառյալ պաշտոնապես հաստատված հայտերը պետք է ներկայացնեն ՀՄԼՖ նախագահ Յուրի Ալեքսանյանին (Աբովյան 9,1-ին հարկ), կամ «Առավոտ» օրաթերթ (Արշակունյաց 2,15-րդ հարկ), կամ ուղարկեն էլեկտրանային փոստով՝[email protected]:
Մասնակիցները հաշվառման համար «Սպարտակ» մարզադահլիճում պետք է լինեն հունիսի 30-ի մինչեւ ժամը 10:30-ը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ