Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ պետք է քաղաքային բյուջեից վճարեին Սամվել Ալեքսանյանի կատարածի համար». ակտիվիստ

Հունիս 11,2013 00:11

«Փակ շուկայի» տարածքում քաղաքապետարանի կողմից նախօրեին կատարված ապամոնտաժման աշխատանքները «Փրկենք փակ շուկան» նախաձեռնության անդամ Գեւորգ Սաֆարյանի համար անհասկանալի են:

«Հստակ չի ներկայացվում՝ այդ աշխատանքներն ինչ ֆինանսներով են անում, քաղաքային բյուջեի՞ց է արվում, թե՞ շինարարն է վճարելու: Եթե քաղաքային բյուջեից է արվում, ինչու պետք է շինարարի սխալի, Սամվել Ալեքսանյանի արածի  համար  քաղաքային բյուջեից գումարներ դուրս գան»,- մեզ հետ զրույցում ասաց  Գ. Սաֆարյանը:

Նրա խոսքերով. «Քաղաքապետարանից ասում են՝ ապամոնտաժումը վերեւի մասին  է վերաբերում,  բայց ներսի մասն էլ է ապօրինի շինարարություն արվում, կամարները քանդվել են, ներսում ապօրինի կառույց է, այն եւս պետք է քանդվի, բայց ոնց տեսնում ենք՝ սրա մասին խոսք չկա քաղաքապետարանի ղեկավարության կողմից: Հասկանալի չէ, քաղաքապետարանի գործողությունները»:

Այն, որ քաղաքապետարանը «Փակ շուկայի» տարածքում ապամոնտաժման աշխատանքներ է արել՝ շինարարություն իրականացնողին սեփական ուժերով խախտումը վերացնելու մասին զգուշացնելուց հետո, Գ. Սաֆարյանին դուր չի գալիս. «Սամվել Ալեքսանյանը արհամարհում է մեր պետական ապարատը, ու դա նորություն չէ: Նրանք նախազգուշացրել են, ու կառուցապատողը չի ենթարկվել, այս դեպքում կառուցապատողը պետք է պատժի ենթարկվեր՝ վճարելով ոչ միայն իրենց կողմից ապամոտնաժման համար, այլեւ՝ տուգանքներ: Այստեղ նաեւ քրեական գործի մասին է խոսքը, մեր օրենսգրքում կա վանդալիզմ հոդված , որը լիովին համապատսխանում է այդ գործողությանը: Բայց ինչ է ստացվում,  Ալեքսանյանին չեն դատում, նա անտեսում է պետական ապարատը, չի վճարում քաղաքապետարանի գործողության համար, սա լպիրշություն է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930