Ռուսաստանում ապրող հայ գործարար Հրաչյա Պողոսյանի աջակցությամբ հունիսի 9-ին, Պյոտր Առաջինի ծննդյան օրը, Կիրովսկ քաղաքում բացվել է պահպանված մասունքներով վերաքանդակած կայսրի հուշարձանը: Հայտնում է «47 news» լրատվականը:
«Մի քանի տարի առաջ, երբ Սանկտ Պետերբուրգում նշում էինք հայ համայնքի ձևավորման 300-ամյակը, մի շարք արխիվային նյութեր էինք ուսումնասիրում: Ուշագրավ էր այն, որ գրեթե բոլոր փաստաթղթերում հիշատակվում էր Պյոտր Առաջինի անունը՝ ռուս կայսրը, որը բոլոր հարմարությունները ստեղծում էր ու ամեն ձև օժանդակում էր, որ հայերը տեղափոխվեն Պետերբուրգ», – ասում է Պողոսյանը, – «Այդ ժամանակ ես մտածեցի՝ ես էլ եմ արդեն տասը տարի ապրում այս քաղաքում, որն ինձ ընդունել է, այստեղ է ապրում իմ ընտանիքը, այստեղ են մեծանում իմ երեք զավակները: Այդ պահից ես երազում էի՝ շնորհակալություն հայտնել մարդուց, որն այդքան բան է արել մեր ազգի համար և հուշարձան կանգնեցնել մեծն կայսրի պատվին»:
Կիրովսկում Հրաչյա Պողոսյանի ջանքերով ևս երեք հուշարձան է կանգնեցվել՝ Հիշատակի խաչ, «Լենինգրադի պաշարման ճեղքումը» և խաչքարեր:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ