Ռիդինգ համալսարանի ուսանող Մարիա Գրահամը վերաբացահայտում է հայ զինվորի արձանի հետևը կանգնած պատմությունը: Գրում է «Քնաթսֆորդ գարդյան» պարբերականը:
Անգլիայի Քնաթսֆորդ քաղաքում կանգնեցված Հարոն Պարոնյանի արձանը, որն այժմ նվիրված է Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի հիշատակին և տեղակայված է Կարմիր Խաչի գրասենյակի դիմաց, Մարիան ուսումնասիրում է իր դիսերտացիայի թեմայի համար: Արվեստի պատմություն սովորող ուսանողուհուն գրավել է Հարոնի արմատները. «Պատերազմին նվիրված բազմաթիվ նշանակալի արձաններ կան, սակայն մարդաբոյ հուշարձանները շատ քիչ են: Եվ ես զգում եմ, որ նրա մեջ յուրահատուկ բան կա», – ասում է Մարիան:
Արձանը կանգնեցվել է Հարոնի ընտանիքի պատվերով, երբ նա մահացել է Միջագետքում, 1917թ. ապրիլի 17-ին, և մինչև 1930-ականները այն եղել է ընտանիքի տան մոտ:
Հարոնը Զարչ և Շուշան Պարոնյանների հինգ որդիներից մեկն էր: Նրա հայրը զբաղվում էր բամբակի առևտրով: Նրա եղբայրները՝ Ստեփան Իփլիջյանը, Իսահակ Արմենը, Մարտին Գլեդստոունը և Չարլզ Սպենսերը պատերազմից հետո մեկն էլ էին Նյու Յորք, Կանադա և Նոր Զելանդիա համապատասխանաբար:
Կարդացեք նաև
Ենթադրվում է, որ Չարլզն ու Մարտինը մինչև կյանքի վերջ ապրել են Նոր Զելանդիայում, իսկ Իսահակն ու Ստեփանը մի քանի տարի արտերկրում ապրելուց հետո վերադարձել են Քնաթսֆորդ:
Հարոնը նաև Թագուհի անունով քույր ուներ, որն էլ հետևում էր հուշարձանին: Նա մահացել է 1991թ., իսկ 1977թ. արձանը, որը քանդակել է Համո Թորնիգեյթը, նվիրել է Քոթեջ հիվանդանոցին:
Մարիան այժմ փորձում է գտնել ինչ-որ մեկին, ով կարող է ավելի շատ տեղեկություն տալ ընտանիքի մասին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ