Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Հայկ Գրիգորյանը բացառում է, որ ինքը հրաժարական կտա, որպեսզի իր փոխարեն նույն ընտրատարածքում առաջադրվի Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա ասաց, որ ինքը հրաժարական կտա միայն այն դեպքում, եթե դա իրենից պահանջեն իր ընտրողները, և եթե ինքը իր ընտրողների առաջ իր պարտականությունը վատ կատարի:
Հիշեցնենք, որ Հ. Գրիգորյանը մինչև պատգամավոր դառնալը Ս. Խաչատրյանի որդու ուսուցիչն է եղել: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարծիք կար, որ նա հենց Ս. Խաչատրյանի հովանավորությամբ է պատգամավոր առաջադրվել ու ընտրվել:
Ինչ վերաբերում է Ս. Խաչատրյանի տան մոտ կատարված սպանությանը, ապա Հ. Գրիգորյանը այն չմեկնաբանեց՝ հորդորելով սպասել քննության ավարտին, բայց դատապարտեց նման երևույթը:
Եթե Հայկ Գրիգորյանը այս հանցախմբի մի մասնիկն է կազմում, ապա չի կարող, որ նա շատ մագուր
լինի, գոնե լավագույն դեպքում պետք է ոմանց քծնի, ոմանց շողոքորթի, կաշառք վերցնի, գոնե որ
իր վերադասին թանկ նվերներ տա և այլն: Այստեղ հարցն հետևյալն է,՝ կհանդուրժի արդյոք Սյունիքի
ժողովուրդը իրենց լիսկային՝ նորից տեսնելու նրա հանցագործ պատկերը, իսկ եթե նորից կատարվի
այն ինչ որ կատարվել է տասնյակ տարի առաջ, ապա միանշանակ կարելի է ասել, որ Սյունիքցին՝
լիսկա ծնող ժողովուրդ է, և բանը բուրդ է: Եթե արմատներն են փթած,՝ ապա ծառը սրսկելով չես
փրկի: Իսկ ռոբսը, շեռժը, շաշիկը, լֆիկը և մնացած այլ զիբիլներ ընդհամենը այդ արմատների մի մասն են: