Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ՝ կառավարության ղեկավարը նշել է. «Հույս ունենք, որ Ձեր աշխատանքն այս պատասխանատու պաշտոնում կնպաստի, որպեսզի Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն էլ ավելի խորանան: Մենք շահագրգռված ենք համատեղ այնպիսի ծրագրերի իրականացմամբ, որոնք կծառայեն մեր կապերի հետագա զարգացմանը և ընդլայնմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Դեսպանը նշել է, որ կներնդի բոլոր ջանքերը՝ հայ-ռուսական փոխգործակցության ներկա բարձր մակարդակն էլ ավելի ամրապնդելու և իր առջև դրված խնդիրների իրականացմանը հասնելու համար:
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական փոխգործակցության օրակարգային մի շարք թեմաների: Մասնավորապես, քննարկվել են ԱՊՀ-ի և ԵՄ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին, ինչպես նաև ֆինանսական ու էներգետիկ բնագավառներում երկկողմ ծրագրերին առնչվող հարցեր:
ՀՀ կառավարություն