«Նեղացել եմ, սաղիցդ նեղացել եմ»,-ասում է պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ Նա այլեւս չի ուզում գործ ունենալ լրագրողների հետ, սակայն մեկ հարցի հաճույքով պատասխանեց՝ ինչքա՞ն գումար է պետք միջին վիճակագրական հային, որպեսզի նա չփախչի Հայաստանից. «Ցավդ տանեմ ես չեմ իմանում, չեմ կարա ասեմ»։
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը համոզված է, որ քաղաքացին չի փախչի, եթե կարողանա աշխատել 300 հազար դրամ, բայց առանց դրա էլ ճիշտը չգնալն է. «Հո չեն գնում էնդեղ նախարարներ աշխատում, կամ վարչության պետեր աշխատում, գնում են բանվորության, մնացեք էստեղ արեք էդ բանվորությունը»։
Ինչ փող, միջին վիճակագրական հային հավատ է պետք Հայաստանում մնալու եւ գազի գնի թանկացմանը դիմակայելու համար,-ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանի համոզմունքն է։
Մանրամասները կարդացեք այստեղ: