Լրահոս
Օրվա լրահոսը

Կարկուտի պատճառած վնասը գնահատվել է 227 միլիոն դրամ

Հունիս 10,2013 18:05

Չնայած ՀՀ կառավարության անտարբերությանը` լոռեցիներին  ձեռք է մեկնել  «Տաշիր» բարեգործական հիմնադրամը:

Նախնական տվյալներով, այս տարվա մայիսի 25-ին Լոռու մարզի երեք` Ագարակ, Ամրակից եւ Լեջան համայնքներում տեղացած կարկուտի պատճառած վնասը գնահատվել է 227 միլիոն ՀՀ դրամ:

Այդ մասին Aravot.am-ին հայտնեցին  ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնից` մանրամասնելով, որ ընդհանուր առմամբ վնասվել է 548  հա հողատարածք:

Եվ չնայած ՀՀ կառավարությունը տուժած բնակիչներին օժանդակություն չի տրամադրել, այնուամենայնիվ, «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, հոգացել է նրանց կրած վնասը:

«Թեեւ ամեն տարի մեզ մոտ կարկուտ է տեղում, սակայն, քանի որ այս տարվա ավերածությունները աննախադեպ էին, դիմեցինք հիմնադրամին, նրանք էլ պատրաստակամություն հայտնեցին օժանդակել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը:

Ըստ նախնական համաձայնության`  այն համայքներում, որտեղ կարկուտի հետևանքով տուժել են կարտոֆիլի ցանքատարածությունները և ենթակա են վերականգնման՝ կտրվի անհրաժեշտ քանակությամբ պարարտանյութ, իսկ  հացահատիկի վնասված և այլևս չվերականգնվող ցանքատարածությունների հողի հարկն ամբողջությամբ կվճարի հիմնադրամը:

Պարարտանյութի  համար նախատեսված գումարներն արդեն իսկ փոխանցված են:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930