Aravot.am-ի տեղեկություններով, այսօրվանից հացադուլ է հայտարարելու արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հրաչյա Սարգսյանը:
Նա նախկինում աշխատել է «ՍՏՇ-Պիրամիդա» ՍՊԸ-ում, որպես առաքիչ:
Այս ՍՊ ընկերության հիմնադիրներն են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայրը՝ Մուշեղ Օհանյանը եւ ֆրանսահայ Քրիստիան Զադիկյանը:
Ինչպես Հրաչյա Սարգսյանի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալաբանյանը տեղեկացրեց, իր պաշտպանյալը 1 միլիոն 100 000 դոլարի վարկ է վերցրել:Այդ վարկից ստացած գումար-շահույթով պետք է 45 տոկոս Ք. Զադիկյանի բաժնեմասը հետագայում վերցվեր, անցներ Օհանյանին: Զադիկյանը տվել էր լիազորագիր իր գումարի շարժի համար:
Կարդացեք նաև
Հետագայում կալանավորվածը գործարքը կատարելու համար ոչ Մ. Օհանյանին է գտնում, ոչ Ք.Զադիկյանին, ինքն է ստորագրություններ կատարում: Գումարը մնում է ՍՊ ընկերության հաշվարկային հաշվում:
Նրա հացադուլը ուղղված է նախաքննություն իրականացնող մարմնին, քանի որ, ըստ կալանավորվածի պաշտպանի, որեւէ մեկը վնաս չի կրել, սակայն իր հիվանդ պաշտպանյալի համար ընտրվել է կոշտ խափանման միջոց: