Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը հորդորեց`երկարատեւ եւ ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրել

Հունիս 10,2013 17:51

«Տնտեսության զարգացման հետ ուղիղ կապ ունի այսօրվա քննարկումը: Բոլորս հասկանում ենք, որ եթե ֆինանսավորում ենք էժան եւ երկար վարկեր, դա ուղղակի նպաստում է տնտեսության զարգացմանը, եթե դրանք կարճ են եւ բարձր տոկոսով, ապա խաթարում է տնտեսության զարգացմանը»,- այսօր ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության քննարկումների ժամանակ հակադարձելով ՀՅԴ-ական եւ ՀԱԿ-ական պատգամավորների քննադատությանն՝ իր արտահերթ ելույթում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Նա նկատեց, որ իրենց մտահոգությունն է, որ պատգամավորների կողմից բարձրացվող այդ հարցերը ճիշտ ընկալվի եւ հասկացվի:

Դիմելով գործադիրի ներկայացուցիչներին՝ ԱԺ նախագահն ասաց. «Մենք բոլորս ենք պատասխանատու այսօրվա տնտեսության զարգացման եւ երկրի առջեւ ծառացած բոլոր խնդիրների համար: Մեր խմբակցության, նաեւ կոալիցիայի անունից ուզում ենք հորդորել, որ նաեւ նույն ֆինանսների նախարարությունը, ԿԲ-ն պետք է մտահոգված լինեն եւ ամեն ինչ պետք է անեն, որ մեր տնտեսվարող սուբյեկտներին, մեր վարկառուներին հասնի երկար եւ էժան տոկոսով վարկեր: Եվ իրենք պետք է ապրեն այդ գործընթացների ժամանակ:

Ես ուղղակի ուզում եմ ասել, որ դա շատ կարեւոր հարց է մեզ համար, այսօր գոնե ծառացած է մեր տնտեսության առջեւ, մեր բոլորի խնդիրն է, որ ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք ստեղծել այնպիսի հնարավորություն, որ մեր վարկառուները կարողանան վերադարձնել վարկերը եւ այն ծրագրերը, որոնք ֆինանսավորվում են բանկերի կողմից»:

Ապա ընդդիմադիրների ելույթների առիթով էլ հավելեց. «Մեր գործընկերները մեկ-մեկ մի քիչ խախտում են սահմանները, բայց դուք մի վիրավորվեք, դա ուղղակի իրենց մտահոգությունն է: Մենք պետք է մտածենք, որ մեր վարկառուներին տրամադրեն էժան վարկեր եւ ԿԲ-ն, ֆինանսների նախարարությունը պետք է արդյունավետ գործեն»:

ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն էլ իր եզրափակիչ ելույթում ասաց. «Ակնհայտ է, որ տարեկան ունեցել ենք վարկային պորտֆելի 30 տոկոսանոց աճ, ոչ թե վարկերի, այլ հենց վարկային պորտֆելի: Նախադրյալներ ենք ստեղծել տնտեսական աճի համար: Մենք ստեղծել ենք մի պոնտեցիալ արդյունաբերության ոլորտում, որտեղ արդյունաբերությանը տրամադրված վարկերն ավելի մեծ են, քան սպառողական վարկերը: Դա լուրջ նախադրյալներ է ստեղծում ապագա տնտեսական աճի համար»: Ըստ նրա, ունենք խնդիրներ, ինչպիսիք են արհավիրքը Արմավիրի մարզում, բայց այդ երևույթներից ապահովագրվելու համար կան այլ մեխանիզմներ, որոնք քննարկման փուլում են: Կբ նախագահն էլ նկատեց, որ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության ներդրումը թանկ հաճույք է:

«Վստահեցնում եմ, որ բոլոր գործիքներն ունենք՝ ոլորտի կայունությունն ապահովելու համար: Մենք չենք թողնի երկրից արտահոսք լինի փողի, բացառությամբ մեկ երկու բանկի, մեկ-երկու դեպքի»,- ասաց Ջավադյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930