Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ո՞վ է ասել, որ աղջիկները չպիտի ոչինչ անեն». Տղամարդիկ ավելի են հակված ռոմանտիկ լինելուն

Հունիս 10,2013 17:51

Ամերիկյան հոգեբաններն ու սոցիոլոգներ անցկացրել են օնլայն հետազոտություն, որին մասնակցել է շուրջ 70 հազար մարդ տարբեր երկրներից: Մասնակիցները պատասխանել են հակառակ սեռի ներկայացուցիչների հետ իրենց հարաբերությունների վերաբերյալ հարցերին: Պարզվել է ՝ տղամարդիկ ավելի են հակված լինել ռոմանտիկ, քան կանայք: Նրանք են սովորաբար հետաքրքրիր սիրո խոստովանություններ անում, անկնկալներ մատուցում և այլն: Նշենք, որ տղամարդկանց 48%-ը պատասխանել է, որ իրենց սիրելիին սիրահարվել են առաջին հայացքից: Կանանց շրջանում նման պատասխան է տվել հարցվածների միայն 27%-ը: Տղամարդիկ ավելի ռոմանտիկ են, բայց միևնույն ժամանակ ավելի են հակված դավաճանելուն իրենց ընկերուհիներին: Այլ կանանց հետ կապի կամ սիրավեպի առկայության մասին խոստովանել է տղամարդկանց՝ 33 և կանանց 19%-ը: Մասնակիցների միայն 74%-ն է հավաստիացրել, որ գոհ և երջանիկ է իր ներկա հարաբերություններով: 68%-ը խոստովանել է, որ ի դեմս սիրելի անձնավորության՝ հարազատի է գտել: Հայտնում է  ostrovlubvi.com-ը:

Հաճախ է պատահում, որ զույգերը վիճում կամ բաժանվում են միմյանց չհասկանալու պատճառով: Շատերը բացատրում են՝ կորցրել էին իրենց հետաքրքրությունը և ձանձրանում էին իրենց սիրելիների հետ, ոմանք էլ ասում են, որ իրենց պակասում էր զգացմունքայնությունը, ռոմանտիկան. «Չգիտեմ ինչո՞ւ, բայց գրեթե միշտ զույգերից մեկը ռոմանտիկ է լինում, իսկ մյուսը՝ չոր, կոպիտ ու մի քիչ անտաշ: Ռոմանտիկ մարդը միշտ ուզում է, որ իր կողքինն էլ այդպիսին լինի, իսկ երբ իր ցանկությունը չի համապատասխանում իրականությանը, անհամապատասխանություն է ստեղծվում, և առաջանում են գժտություններ,-ասում է 22-ամյա Լիլիթը: Իսկ 19-ամյա Նոնայի խոսքով՝ սիրային հարաբերություններում պետք է լինեն ռոմանտիկ քայլեր, հակառակ դեպքում սերը կվերածվի կենցաղային անհրաժեշտ երևույթի, նա նաև նշում է ՝ միայն տղաները չէ, որ պետք է ռոմանտիկ քայլերի դիմեն. «Աղջիկները միշտ գերուշադրություն են պահանջում, բայց ո՞վ է ասել, որ իրենք պիտի ոչինչ չանեն, անձամբ ես ընկերոջս համար հետաքրքիր անկնկալներ եմ պատրաստում: Եղել է, որ մի անգամ թաքուն տանից դուրս եմ եկել երկար ժամանակով, իսկ մերոնց ձևացրել, թե քնած եմ… մի անգամ ձայնագրել եմ մեր խոսակցությունը, երբ սեր էինք խոստովանում, և այդ խոսքերի ներքո մեր նկարներով ալբոմ եմ հավաքել»,-պատմում է 19-ամյա Անուշիկը: 23-ամյա Նարեկն էլ ասում է՝ մարդիկ չպետք է գոռոզ լինեն և մտածեն, որ այդ իրենց պիտի ուրախացնեն, ոչ թե իրենք ուրիշներին. «Ինչքան էլ մարդ պնդի, թե ինքը ռոմանտիկ չէ և կարիք էլ չունի այդպիսի «թիթիզությունների», միևնույն է, նա ինքը երբեմն ուզում է խենթությունների դիմել, իսկ սիրահարների դեպքում դա պարտադիր պիտի լինի՝ մանավանդ երիտասարդ սիրահարների դեպքում. ոչ մեկ չպիտի սպասի դիմացինին, թող ինքը լինի նախաձեռնողը, հաստատ արժանի հատուցումը կստանա»,-ասում է նա:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930