Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Ամորձիներից բռնել ու թույլ չեն տալիս, որ ԿԲ-ն, ֆինանսական համակարգը փոխվի»

Հունիս 10,2013 17:28

«Դուք ոչ մի բան չեք ասում «Արմավիայի» մասին, ոչ մի բան չեք ասում «Տոնուսի», «Սթարի» մասին: Որովհետեւ ոչ մի կոպեկ շահույթ չի լինելու, ոչ մի կոպեկ չեք տալու բյուջե: Դրանք հիսունից-հարյուր միլիոնանոց ծրագրեր են: Թալանված»,- այսօր ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության քննարկումների ժամանակ կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը`մասնագիտական վերլուծության արդյունքում հանգելով նրան, որ առաջիկա տարիներին 20-25 տոկոսից ցածր վարկ չի լինելու:

Հրանտ Բագրատյանը հիշեցրեց, որ հայաստանյան բանկերը 2 միլիարդ դոլար պարտք ունեն դրսից վերցրած, մեր երկրի արտաքին պարտքը 7,5 միլիարդ է եւ այն, որ դա մասնավոր սեկտորինն է, նա ավելի վատ է համարում, քանի որ դրությունը փրկելու համար «պետության փողերն ենք տալու»:

Բագրատյանը վրդովված, օրինակ բերեց նաեւ Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին հարցը, որն այժմ քննարկվում է խորհրդարանում, իբր թե ներդրումներ են լինելու. «Թող ներդրումներն անեն`նոր»:

«Այս երկրում ապրելու շանս չկա, նորմալ աշխատելու և մարդ դառնալու շանս չկա, դրա համար են այս երկրից գնում»,- խորհրդարանի ամբիոնից վրդովված ասաց Հրանտ Բագրատյանը: «Աճերը սխալ են, չի կարող լինել կարտոֆիլի այդքան արտադրություն, կամ խաղողի նման քանակի բերքատվություն, դրանք ուռճացված աճեր են։ Գյուղատնտեսության աճը չափազանցված է։ Արմավիրի մարզն այսօր այնքան գյուղմթերք է արտադրում, ինչ ողջ հանրապետությունը՝ 1990-ին։

Ինչի՞ թոշակները չեք բարձրացնում, գներն աճում է 10 տոկոսով, թոշակները՝ 5 տոկոսով, բա էդ մարդը ոնց երկրից չգնա՞։ Այստեղ լուրջ խնդիր կա։ Խնդրում եմ պատասխանեք այս հարցերին»,- պահանջեց պատգամավորը`հավելելով, որ ինքը լինելով հողի սեփականաշնորհման հեղինակը, այսօր կարող էր պարծենալ ներկայացված աճերով, բայց ինքը դա չի անում, քանի որ դրանք ուռճացված թվեր են։

Հրանտ Բագրատյանն առաջարկում է Կենտրոնական բանկում ստեղծել խորհուրդ, որը կունենա տնօրեն, և այդ դեպքում, ըստ նրա, կունենանք ԿԲ։ «Չեն թողնում, ամորձիներից բռնել ու թույլ չեն տալիս, որ ԿԲ-ն, ֆինանսական համակարգը փոխվի»,- ընդգծեց նա։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mher says:

    ԽՍՀՄ-ում չէին թողնում ազատ խոսել, հիմա մենք ազատ խոսում ենք, ուղղակի ….-ի տեղ դնող չկա:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930