Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանը Երեւանում օբյեկտ է վարձով տվել, «Մարիոթ» հյուրանոցի մոտակայքում էլ` բնակարան «ստացել» (ձայնագրություն)

Հունիս 10,2013 17:08
suren khachatryan

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի երեւանյան ունեցվածքի մասին նոր տեղեկություններ են պարզվել:

Կիլիկիա թաղամասի Այասի փողոցում գտնվող 10/1 շենքը նույնպես պատկանում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Նախկին մարզպետը այդ շենքը ներկայումս վարձակալության է տվել «Ինտերսերվիս Մեկ» կահույքի սրահների ցանցին:

Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նշված թաղամասի կահույքի սրահի աշխատակիցը:
[soundcloud url=”https://api.soundcloud.com/tracks/96251115″ params=”” width=” 100%” height=”166″ iframe=”true” /]

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը Aravot.am-ին պատմեց, որ բացի Բաբայան հասցեում կառուցվող առանձնատնից, նախկին մարզպետը բնակարաններ ունի նաեւ Շիրակ եւ «Մարիոթ» հյուրանոցների հետեւամասում ընկած շենքում:

Նրա պատմելով, 90-ականներին տրիկոտաժի կարի արտադրական միավորման մոտ, նախկին հացի գործարանի տեղը կիսակառույց շենքի հիման վրա նոր նախագծով որոշվեց բազմաբնակարան շենք կառուցել կարիքավոր գորիսեցիների համար: Պարոն Հարությունյանի խոսքերով, այդ ժամանակ եւ քաղաքապետարանն էր ֆինանսներ հատկացնում եւ Ֆինանսական հնարավորություն ունեցող ձեռնարկություններին էր հանձնարարված գումարներ փոխանցել. «Որոտանի» հիդրոէլեկտրակայանների համակարգի վարչությունը, եւս մի շարք այլ հիմնարկներ փոխանցումներ էին կատարում այդ նպատակի համար: Այդ շինարարությունը առաջարկվում է «Դվին» կոնցեռնին: Շինարարությունը սկսվում է, եւ 20-30 բետոնե սյուներ տեղադրելուց հետո, շինարարությունը դադարեցվում է: Ու քանի որ փողերը փոխանցվել էր «Դվինին», ամենայն հավանականությամբ, այդ փողերի հաշվին, փոքր կենտրոնում`«Շիրակ» եւ «Մարիոթ» հյուրանոցի հետեւամասում կրկին «Դվին» կոնցեռնի կողմից կառուցվող առաջին էլիտար շենքից ձեռք է բերում 4-5 սենյականոց բնակարան: Ասում են, մեկ բնակարան չէ այդտեղ, այդ բնակարանի այսօրվա շուկայական արժեքն անցնում է 300.000 դոլարը… իրականում Սուրիկ Խաչատրյանը պետական միջոցների հափշտակման արդյունքում է ձեռք բերել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. ՀՄ says:

    Սիրելիս այս մարդը առաջին կարգի …. է. իսկ դրա նմանները լիքն են: Այօրվա ո՞ր փողատերն է քրտինքով միլիոնատեր դարձել: ԵթԵ մի քիչ էլ նեղեք իր «ընկերները» կհոշոտեն նրան: Բայց ցավոք հայսատանում ոչինրչ չի փոխվի: Ցավալի է, որ մարդը որ կռվել է հայրենիքի համար, եթե իհարկե կռվել է, փորձում է սեփականաշնորհել հայրենիքը, այն դարձնում է իր բոստանը:

  2. Armine G says:

    Այս ամենն իմանալով, ինչո՞ւ Լիսկային, Սերժին, Տիգրան Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, ու շատ շատերին քեական պատասխանատվության չենք ենթարկում: Մեր հայրենիքը բոստան չէ: Մեկ միլլիոն հայ աղքատության եզրին, նրանք հարստության մեջ լողում են հերիք չէ, մի հատ էլ աջ ու ձախ մարդ են սպանում: Միթե՞ սա կարելի է հանդուրժել: Ո’չ, չի կարելի: Էլ տեղ չեն թողել:

  3. David says:

    Հարգելի հայրենակիցներ,

    վերջին իրադարձունները մեկ անգամ ևս ապացուցեցին,
    որ Հայաստանում օպոզիցիա ընդհանրապես գոյություն չունի։
    Գորիսի դեպքերից հետո, միհատ բողոքի ցույց կազմակերպեին իշխանության դեմ, ստիպեին, որ կռմինալը բանտում հայտնվեր։ Ինչուն են սպասում? Թե մոտ ժամանակում նոր ընտրություն չկա, միայն ընտրությունից ընտրություն են կիսաակտիվանում ու միայ կեղծ, անձնական շահ հետապնդում։
    Մենակ խոսելը ինչ, կռիմինալը Երևանում ապահով ման է գալիս ու ”գործի հետազոտման էլ” օգնում։

  4. NNN says:

    Ուղեղի բջիջների կառուցվածքը խախտող մի հիվանդություն է առաջացել`իշխանամանիա,որի ախտանիշներն են. հիվանդը լինելով բարձր պաշտոնյա `1. աստիճանաբար կորցնում է իր հասարակ մարդ լինելու զգացողությունը,2. օրենք հասկացողությունը նրա համար կորցնում է ուժը 3. հիվանդը բռնկվում է անընդհատ ինչ որ բան կուտակելու և թաքցնելու մոլուցքով 4. նրան թվում է, թե ինքը մի հսկա է մոլորակի վրա , իսկ մյուսները փոքրիկ թզուկներ, որոնց կարելի է կոխրճել , կամ քմծիծաղով զվարճանալ նրանց պուճուրիկության վրա 5. նման հիվանդների ծնոտը ուղիղ դիրքից 30 աստիճանով ավելի բարձր դիրք է ունենում քայլելիս 6. նրանց թվում է , թե շրջապատում բոլորը բարբաջում են ու ստում և ամենամեծ ախտանիշը նա է, որ շատ անկեղծորեն զարմանում են այդ ամենի վրա: Նման ախտանիշների առկայությամբ հիվանդները շատ վտանգավոր են հասարակության համար և անմիջապես պետք նրանց մեկուսացնել մարդկանցից, քանի որ այս հիվանդությունը շատ վարակիչ է և պահանջում է շատ համառ ու երկարատև բուժում: Բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր ` ՀԱՍԱՐԱԿ ՔԱՂԱՔԱՑԻ

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930