Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռեցի փաստաբանները չեն մասնակցում դատադուլին

Հունիս 10,2013 16:53

Ի տարբերություն նախորդ տարվա` այս անգամ նրանք չեն միացել գործընկերներին

Հանրապետության փաստաբանների իրականացրած երկօրյա դատադուլին Լոռու մարզի փաստաբաններից միացել է միայն Կարեն Թումանյանը:

«Ես միացել եմ այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ հայտարարությունը եղել է, ես միացել եմ այդ հայտարարությանը»,-մեզ հետ զրույցում ասում է փաստաբանը:

Հակառակ դրան` փաստաբան Ռուբեն Հակոբյանը Լոռու մյուս փաստաբանների նման հրաժարվել է մասնակցել դատադուլին:

Այսօր եւ վաղը ՀՀ մի խումբ փաստաբաններ դատադուլ են հայտարարել` այդկերպ իրենց բողոքն արտահայտելով ՀՀ վճռաբեկ դատարանի գործելակերպի դեմ: https://www.aravot.am/2012/06/11/80291/

«Մենք չենք միացել դատադուլին ոչ այն պատճառով, որ մեզ չի անհանգստացնում Վճռաբեկի կամայական գործելակերպը, այլ չենք միացել, քանի որ համաձայն չենք բողոքի ձեւին. փաստաբանների բողոքը ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր նախաձեռնությունը չէ, այլ մի քանի փաստաբանի, այն էլ առանց նյութերի նախապատրաստման»:

«Չեմ ցանկացել մասնակցել, թեեւ Վճռաբեկի հարցը ակտուալ է, եւ լուծման կարիք ունի: Ցանկանում եմ, որ իմ կոլեգաների նախաձեռնությունը արդյունք տա»,-մեզ հետ զրույցում ասում է փաստաբան Գուրգեն Հարությունյանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930