Դեպքը տեղի է ունեցել մայիսի կեսերին:
Ֆուտբոլի Իսպանիայի 5-րդ դիվիզիոնի «Տարդիենտա» ակումբի երկրպագուներից մեկը վճարունակ չլինելով` բարից մի քանի շիշ ալկոհոլային խմիչք է գողացել: Հասնելով «պատշաճ դոզայի»` նա գնացել է ակումբի խաղադաշտ եւ տրակտորով սկսել վարել: Թե ինչի՞ է ուզեցել հասնել տարօրինակ ֆուտբոլասերը, հայտնի չէ: Բայց որ դաշտը երկար ժամանակ խաղալու համար պիտանի չի լինի, հաստատ է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ