Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռեւս ոչ մի բուհ չի անցել հավատարմագրման գործընթացը

Հունիս 10,2013 16:30

2011 թվականին հաստատված հավատարմագրման նոր ծրագիրը փորձնական աշխատանքներ է իրականացնում

Վերջին 20 տարիների ընթացքում հանրապետության բուհական համակարգում անընդհատ վերակառուցման, ձեւափոխման, կատարելագործման փորձեր են տեղի ունենում: Դրանցից մեկն էլ համարվում է հավատարմագրման գործընթացը, որը նախատեսված է կրթության որակը բարելավելու համար: «Երբ որ մենք ունեցանք բարձրագույն կրթության այլընտրանքային համակարգ եւ սկսեցինք աստիճանաբար ինտեգրվել համաշխարհային բուհական համակարգին, մի շատ կարեւոր գաղափար առաջ եկավ` հավատարմագրվելու ծրագիրը»,- ասաց Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը` հավելելով, որ կարեւորը ոչ թե այս կամ այն առանձին բուհն է, այլ ուսուցման որակը, կրթական համակարգը:

Մեկ այլ բանախոս` ՈԱԱԿ-ի Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար, գլխավոր մասնագետ Անուշավան Մակարյանն էլ հայտնեց, որ ուսումնական հաստատությունների փորձնական հավատարմագրման գործընթաց է իրականացվել, որը մի շարք փոփոխություններ է մտցրել ծրագրում: «Մեր հիմնական նպատակն է անցկացնել անկախ փորձաքննություն` պետական հավատարմագրման որոշում կայացնելու նպատակով: Այժմ մոտեցումը լրիվ փոխվել է` նախկին հավատարմագրման եւ նոր հավատարմագրման մեջ ոչ մի նմանություն չկա»,- ասաց Անուշավան Մակարյանը:

Նշենք, որ նոր կարգը հաստատվել է 2011 թվականին, որը նախատեսել է նոր գործընթացներ, բուհի ինքնավերլուծություն, մասնագիտական-փորձագիտական խմբի առկայություն: Հին կարգով հավատարմագրումն իրականացվում էր շրջանավարտների թվի տոկոսային քանակով եւ որակի գնահատման հիման վրա, իսկ այժմ, ինչպես բանախոսն է հայտնում, մոտեցումներն այլ են: «Առայժմ ՀՀ-ում չկա որեւէ բուհ, որը որ անցել է հավատարմագրման երկրորդ կանոնակարգի համաձայն, դեռեւս ընթանում են փորձնական հավատարմագրումներ, որ ունի շատ մասսայակություն»:

Ծրագրում ընդգրկված են ՀՀ բոլոր բուհերը` եւ պետական, եւ ոչ պետական:

Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930