Լրահոս
Օրվա լրահոսը

«Որքան դաժան, այնքան ավելի ծիծաղելի». Ինչպիսի՞ հումոր են նախընտրում երիտասարդները

Հունիս 10,2013 16:23

Ծիծաղը երկարեցնում է կյանքը, իսկ ահա վատ արված հումորը` հավանաբար քայքայում նյարդերը: Ո՞րն է այսօրվա երիտասարդների նախընտրած հումորային հաղորդումներն ու արդյո՞ք այս դեպքում էլ հրամցվում է այն, ինչի կարիքն իսկապես կա ,- այս մասին փորձեցինք զրուցել հենց երիտասարդների հետ:

«Ժամանակն է, որ հումորը կարողանանք տարբերակել գռեհիկությունից,- ասում է 24-ամյա Վահագնը: Նրա խոսքերով` հումորը պետք է լինի խորը և իմաստային:
«Երբ ծիծաղն ավարտվում է, պետք է կարողանաս խորհել տվյալ հումորի վերաբերյալ, իսկ հայկական հումորը զուրկ է դրանից»,- նշում է նա:
Վահագն հիմնականում նախապատվությունը տալիս է ռուսական հումորային հաղորդումներին: Ըստ նրա՝ ռուսական հումորի մեջ յուրաքանչյուր տարր հնարավորինս համադրվում է և անգամ շատ դեպքերում գռեհիկ ասված որևէ բառ չի կենտրոնացնում հենց բառի վրա, նրանց մոտ հեշտորեն ստացվում է շեշտը դնել ավելի շատ իմաստի, քան բառերի վրա:
Մինչ հումորի խորությանն անցնելը, Լիլիթի կարծիքով, հումորը պետք է սև լինի: «Որքան դաժան, այնքան ավելի ծիծաղելի,- ասում է նա,- բացի դրանից՝ ամենատափակ հումորը կարող ես այնպես ներկայացնել, որ հանդիսատեսը կենտրոնանա քո բեմական խաղի վրա և անգամ ուշադրություն չդաձնի ասված բառերին, սա շատ լավ ստացվում է Գարիկ Պապոյանի մոտ. նրա կերտած յուրաքանչյուր կերպար և՛ ծիծաղելի է, և՛ հաճելի»: 23-ամյա Լիլիթը շատ է սիրում ռուսական «Универ»-ը, հայկական հումորային հաղորդումներից միայն «Վիտամին» ակումբ է դիտում, իսկ ամենասիրելի շոումենը Իվան Ուրգանտն է:
21-ամյա Ռուսլանը դիտում է և՛ հայկական, և՛ ռուսական հումորային հաղորդումներ: Շատ է սիրում «Վիտամին» ակումբը, «32 ատամ» ակումբը և «Նաշա Ռաշա»-ն: Հումորային հաղորդումների վրա շատ չի կենտրոնանում, իր խոսքով՝ ալիքը չշրջելու համար պարզապես հումորը չպետք է լինի առանց անիմաստ բառերի շարքի և ցինիկության կամ գոնե դրանք չգերակշռեն 🙂 :
«Վիտամին» ակումբում կառանձնացնեմ Գարիկ Պապոյանին,- ասում է Ռուսլանը,- շատ եմ սիրում հատկապես «Եկատերին»-ի կերպարը»:
18-ամյա Հայկուհու կարծիքով, հումորի մեջ շատ կարևոր է չձանձրացնող լինելը: Օրինակ՝ կարող եմ նշել «Կարգին հաղորդում»-ը, ճիշտ է, հին է, բայց ձանձրացնելու մասին անգամ խոսք լինել չի կարող,ժողովրդական լեզվով ասած «որքան նայես, պետք է նայվի»,- ասում է նա:
«Վիտամին» ակումբն էլ եմ շատ սիրում, Գարիկ Պապոյանը հաղորդումներից մեկի ժամանակ, երբ տղան աղջկա հետ հանդիպման էր գնացել և չգիտեր՝ ի՞նչ խոսեր, անընդհատ կրկնում էր «վույ-վույ մուծյուկը, մուծյուկը. . .». այս արտահայտությունը այդ օրվանից անընդհատ հիշում ու ծիծաղում եմ: «Վիտամին» ակումբը սիրում եմ իր արդիական թեմաների համար»,- ասում է Հայկուհին:

 

Օվսաննա Սիմոնյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930