Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ Բուդապեշտում Դանուբ գետի մակարդակը մոտենում է ռեկորդային ցուցանիշների։ Նրա խոսքով, կառավարությունը քայլեր է ձեռնարկել գետի վտանգավոր հատվածներում ջրի դեմ պատնեշներն ամրացնելու ուղղությամբ՝ քաղաքը ջրհեղեղից պաշտպանելու նպատակով։
Գերմանիայում, Ավստրիայում, Սլովակիայում, Լեհաստանում եւ Չեխիայում ջրհեղեղների պատճառով ավելի քան մեկ տասնյակ մարդ է զոհվել, տասնյակ հազարավորները էվակուացվել են։
«Ազատություն» ռադիոկայան