Շաբաթ օրը Սումգայիթի իր տանը կախվել է սամբոյի աշխարհի չեմպիոն, սամբոյի եւ ձյուդոյի Ադրբեջանի բազմակի չեմպիոն Ահադ Ռաջաբլին:
Վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները` «Sport.rbk»-ն գրում է, որ մարզիկն ինքնասպանությունը գործել է տատամիում նվաճած չեմպիոնական սեւ գոտիով: Նախնական տեղեկություններով, նա կնոջն ուղարկել է մոտակա խանութ` հաց գնելու եւ այդ ընթացքում կախվել: Իսկ երբ կինը վերադարձել է, Ռաջաբլին արդեն մահացած է եղել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ