Լրահոս
Օրվա լրահոսը

Եթերը լցվում է աղբով

Հունիս 10,2013 15:55

Սերիալների հիմնական օգտագործվող թեման կրիմինալն է

Արվեստաբան, թատերագետ Լևոն Մութաֆյանը (լուսանկարում) դեմ չէ կինոյում եւ թատրոնում գործող կրիմինալին, սակայն դեմ է դրա սխալ օգտագործմանը: «Որպես սոցիալական երեւույթ՝ միշտ էլ այն եղել է, սակայն այն որպես չարիք չպետք է դիտարկել»,- ասաց արվեստաբանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Ըստ թատերագետի սերիալներն այսօր հենված են կրիմինալի վրա` դրսեւորելով ոչ ճիշտ դաստիարակություն. «Սերիալներն իրենց շեշտը դրել են կրիմինալի վրա, դրա շուրջը ստեղծում են հերոսներ` կարծելով, թե իրական կյանքի արտացոլումը դա է»։

Նրա խոսքով՝ սերիալային մշակույթն իրենից ներկայացնում է հասարակության բարոյականության շերտերն աղավաղող մի դաշտ, և էկրանն այսօր հասարակական թույլ շերտերին տանում է դեպի կրիմինալ դաշտ։ «Եթե մի Դիանա Գրիգորյան եթերը լցնում է աղբով ու նրան երկրորդ անգամ են պատվիրում դա անել, դա ի՞նչ է նշանակում: Այսօր հեռուստատեսությունում ունենք լավ սցենարիստի ու սցենարը կարգավորող խմբագրի կարիք»:

Սակայն բանախոսի այս կարծիքի հետ չհամաձայնեց ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոևը` ասելով, որ սերիալը մեր երկրում դեռեւս նոր է զարգանում. «Սա նոր ուղի է, այն պետք է ոչ թե ոչնչացնել, այլ ավելի որակյալ դարձնել, զարգացնել, որ պտուղներ տա»: Արդարացնելով սցենարիստներին՝ Ռազմիկ Խոսրոևը նշեց, որ դժվար է նրանց համար յուրաքանչյուր սերիայի համար երկխոսություն գրել` այն էլ երկարատեւ սերիալների դեպքում:

Բանախոսի կարծիքով, չպետք է ամեն բան վերագրել սերիալներին. «Հանրությունը քիչ է կարդում եւ այդ բացը լրացվում է սերիալներով»:

Հակադարձելով նրան` Լևոն Մութաֆյանը նշեց, որ այսօրվա դեռահասը, նոր ձեւավորվող մարդը գնում է կրիմինալի հետքերով: «Հակահերոսականությունը մեր իրականությունում դառնում է յուրատեսակ հերոս: Դրա վառ օրինակն էլ սերիալային մշակույթն է»:

Հնչեցված այն հարցին, թե կա ունկնդրին զոմբիացնելու միտում, բանախոսները կրկին տարբեր կարծիքի էին. թատերագետն ասաց՝ այո, իսկ Ռազմիկ Խոսրոևը՝ « Ոչ, որովհետեւ հավասարազոր ոչինչ չկա սերիալի կողքին, ու բացը հանրությունը լրացնում է դրանով»:

Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ashot says:

    “Հավասարազոր ոչինչ չկա սերիալի կողքին, ու բացը հանրությունը լրացնում է դրանով»:

    Ավելի լավ է ինչ որ տեղ բաց մնա, քան թե այն լրացվի բակտերիա պարունակող աղբով…Մեղք ենք, էս ինչ եք անու՞մ:
    Դրա փոխարեն հին ֆիլմեր դրեք, ասենք ,,Համլետը,, կամ ,,Նամուսը,, որ սկսել է պակասել, նոր սերունդ է աճում մեր կողքին:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930