Ազատամարտի վետերանների միասնության /ԱՎՄ/ խորհուրդն իր ընդլայնված նիստում քննարկեց վետերան ազատամարտիկների կողմից կազմակերպված բողոքի ակցիաների հարցը, որը կապված է թանկացումների հետ, որն էլ անխուսափելիորեն հանգեցնելու է ապրանքների ու ծառայությունների գնաճի շղթայական ռեակցիայի:
ԱՎՄ-ի խորհուրդն ընդունեց որոշում, որ լիովին կիսում է մարտական ընկերներին համակած մտահոգությունը և դիմում է ՀՀ կառավարությանը հետևյալ առաջարկներով.
Շուրջ 13 տարի է, ինչ ԱՎՄ-ի ղեկավարությունը պայքարում է վետերան ազատամարտիկների մասին առանձին օրենքի ընդունման ուղղությամբ: Այդ օրենքի ընդունման դեպքում կսահմանվեն ազատամարտիկների իրավունքներն ու արտոնությունները և ամենակարևորը, սոցիալական կարգավիճակը, որը կախված չի լինի հասարակության մեջ գրանցվող սոցիալական բնույթի տատանումներից:
ԱՎՄ-ի խորհուրդը դիմում է ՀՀ կառավարությանը խնդրանքով, որ վերջապես մշակվի և լայն քննարկման դրվի ազատամարտիկների կարգավիճակը սահմանող հիմնարար օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում կբացառվեն պետականամետ մտածելակերպ ունեցող վետերան ազատամարտիկների սոցիալական բնույթի հուզումները և քաղաքական զանազան շահարկումների մեջ նրանց ներառելու փորձերը:
Կարդացեք նաև
ԱՎՄ-ի խորհուրդ