«Ամերիկայի ձայն» ռադիոկայան. Հարավային Աֆրիկայի նախկին նախագահ Նելսոն Մանդելան արդեն երեք օր գտնվում է Պրետոնիայի հիվանդանոցներից մեկում՝ բուժում ստանալով թոքերի կրկնվող վարակի դեմ:
Պաշտոնյաները, որոնց համաձայն Մանդելայի իրավիճակը «ծանր է, սակայն կայուն», երկուշաբթի օրը որևէ մանրամասն չեն հաղորդել երկրի նախկին նախագահի առողջական վիճակի մասին:
Ապարտեիդի դեմ պայքարի 94-ամյա առաջնորդը Պրետորիայի հիվանդանոց է տեղափոխվել շաբաթ օրը: Անցյալ տարվա դեկտեմբերից Մանդելան արդեն չորրորդ անգամ է տեղափոխվում հիվանդանոց:
Հարավային Աֆրիկայի նախկին նախագահի մոտ 1988 թվականին պալարախտ էր հայտնաբերվել: Այս հիվանդությունը դարձել էր Մանդելայի 27-ամյա բանտարկության հետևանքներից մեկը:
Կարդացեք նաև
Բանտարկությունից 1990 թվականին ազատ արձակվելուց հետո Մանդելան գլխավորել էր Աֆրիկյան ազգային կոնգրեսը, իսկ 1994 թվականին, հաղթանակ տանելով ժողովրդավարական ընտրություններում՝ դարձել երկրի նախագահ:
Վերջին տարիներին Հարավային Աֆրիկայի նախկին նախագահը հազվադեպ է մասնակցել հասարակական միջոցառումներին՝ գնալով վատթարացող առողջության պատճառով: